«Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան

13 Հունվարի, 2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. ««Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ Սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք։ Սկսած Սրբազանի ասուլիսից մինչև իմ՝ որպես պաշտպանի, բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ։ Օրինակ՝ որևէ եղանակով այդպես էլ չանդրադարձավ իմ կողմից բարձրացված այն խնդրին, որ տարբեր իշխանական անձանց կողմից բարձրաձայնվող փորձաքննությունը նախ չի համապատասխանում փորձաքննության ընդունված կանոններին և փորձագետին չի տրվել գլխավոր հարցը, ինչն էլ իր հերթին, իմ համոզմամբ, հաստատում է, որ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունն ամբողջությամբ կեղծ է ու այդ մասին հրաշալի գիտի քննչական կոմիտեն։

Ավելին, օրինակ՝ Պետրոս Ղազարյանն արդեն երրորդ կամ չորրորդ անգամ հարցազրույցի է հրավիրում Գևորգ Սրբազանին, որն իր բոլոր հարցազրույցներում Արշակ Սրբազանի հասցեին հնչեցնում է բանսարկություններ, իսկ որոշ դեպքերում՝ դիտավորյալ ստեր։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լինի հանրային, և ոչ թե իշխանական, առաջարկում եմ, որ Պետրոս Ղազարյանը նաև հարցազրույցի հրավիրի ինձ, որպես մյուս կողմի ամենաօրինական ներկայացուցիչ։

Մինչ այս պահը Հանրային հեռուստաընկերությամբ Արշակ Սրբազանի առնչությամբ քրեական վարույթների մասին հանրությանը տրվել է բացառապես իշխանահաճո տեղեկություններ, որոնք եղել են կա՛մ սուտ, կա՛մ անտեղյակության հետևանք։ Գտնում եմ, որ հանրությունն իրավունք ունի իրեն հետաքրքրող հարեցրի առնչությամբ ստանալու ամբողջական և բազմակողմանի տեղեկություններ, իսկ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է ապահովել դրա հնարավորությունը»։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

Իշխանությունը թաքցնում է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի 38-ամյա կնոջ վիճակը բավականին ծանր է, իսկ պատկան գերատեսչություններն ու «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրինությունը դրա վերաբերյալ միտումնավոր լռում են։ Կինն արդեն մի քանի օր է այս հիվանդանոցում, նրան երեկ...

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն սկսել է լայնածավալ ուսումնասիրություններ, և նրա թիրախում են մի շարք տնտեսվարողներ։ ՊԵԿ-ը քննում է ոչ միայն բենզալցակայանների վերջնական...

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։ Օրաթերթի աղբյուրների...

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ ԵԽԽՎ պատվիրակ Դամիեն Կոտյեի զեկույցը, թեև մեղմ ձևակերպումներով, արձանագրում է վերջին ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումներ, կաշառքի փորձեր ու ընդդիմության վրա ճնշումներ։ Նշվում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի...