Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում․ «Հրապարակ»

11 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին խմբագիր Փաշինյանն այնքան է սահմանափակել մեր` հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության ազատությունը, որ արդեն մի քանի տարի է՝ Հ1-ից հարկ չեն համարում պետության թիվ մեկ քաղաքական մարմնի` ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար լրագրող ուղարկել խորհրդարան: Այդ գործն անում են Հ1-ի օպերատորն ու տեխնիկական աշխատակիցը:

Հանրայինի ղեկավարությունը, ըստ ամենայնի, ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում եւ օպերատորին ու տեխնիկական աշխատողին ուղարկում է միայն կադրեր բերելու, մնացածն իրենք են անում` կառավարությունից ստացված հրահանգներին համապատասխան։

Ի դեպ, շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում բյուջեն էր քննարկվում, Փաշինյանը, դուրս գալով նիստերի դահլիճից, ցանկություն է հայտնել լրագրողներին ճեպազրույց տալու եւ միջանցքում նկատելով Հ1-ի օպերատորին ու տեխնիկին, ասել է` արի հարց տուր, ես պատասխանեմ: Շփոթահար աշխատակիցն ասել է` ինքը չի կարող հարց տալ, ընդամենը տեխնիկական աշխատող է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...

Ձեր այս գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի․ Քրիստինե Վարդանյան

  «Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը...