Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում․ Լուսինե Թոմասյանը լքում է Հանրայինը

27 Ապրիլի, 2026

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը ինստագրամյան իր էջում գրում է․

Որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունս Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության հետ և լուծել գործող պայմանագիրս։

Հեռուստաընկերության ղեկավարը հանձնարարեց ինձ փոխարինել մեկ այլ հաղորդավարով այն հաղորդման մեջ, որի առաջին թողարկումն արդեն նկարահանված էր։ Պատճառը՝ աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցը, որը նախատեսվում էր հրապարակվել սոցիալական հարթակներում։ Նշեմ, որ իմ աշխատանքային պայմանագրում դա արգելող որևէ կետ չկա։

Ակնհայտ է, որ այս որոշումը դուրս էր մասնագիտական հարաբերությունների շրջանակից և պայմանավորված էր անձնական փոխհարաբերություններով։

Այսպիսով՝ չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։
Հավելեմ, որ մեր վերջին հանդիպման ժամանակ Հովհաննես Մովսիսյանը անձամբ է ինձ հայտնել հենց այս պատճառաբանությունը։
Հատկանշական է, կամ գուցե պարադոքսալ, որ համերգը նկարահանվել է հենց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ստեղծագործական անձնակազմով։

Ես միշտ զերծ եմ մնացել խաղատներ ու վնասակար սովորություններ գովազդելուց, մրցակցային դաշտում գտնվող այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցելուց, քաղաքական որևէ գործընթացի մասնակցելուց, և դա եղել է իմ անձնական որոշումը։ Փոխարենը՝ միշտ սիրով ընդունել եմ այն մասնագիտական առաջարկները, որոնք մշակութային են և ինձ համար հետաքրքիր։ Իմ այս իրավունքը սահմանափակելն անընդունելի եմ համարում։

Շնորհակալություն Առաջին Ալիքում աշխատող իմ գործընկերներին՝ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցության համար։ Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք արդար աշխատանքային մթնոլորտում։

Առաջին Ալիքը շարունակելու է մնալ իմ տունը, և թեև այս պահին հեռանում եմ, բայց տունդարձի ճամփան չեմ մոռանալու։ Սիրում եմ իմ բոլոր արդարամիտ գործընկերներին, իսկ մյուսներին՝ ներում՝ հուսալով, որ լավ չեն հասկանում, թե ինչ են անում։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. Մասլեննիկով

Եվրոպական միության ներքին շուկան խիստ մրցակցային է և խիստ կարգավորվող. հայկական արտադրանքն այնտեղ բարենպաստ միջավայր չի գտնի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ «Դաժան...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է

Վրաստանում ժամանակավորապես փակվել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Դարիալի» սահմանային անցակետով երթևեկությունը: Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Պատճառը Դևդորակի կիրճում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգի ազդանշանն է։ Սարքը հետևում է գետի...

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին պատկերված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է։ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Մի նկարի պատմություն» Հերոսների...

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Թրամփն անձամբ է դիմավորել Չինաստանի առաջնորդին

Հինգշաբթի առավոտյան Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ժամանել է Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդես է եկել լրագրողների առջև։ Բանակցությունների մեկնելուց առաջ երկու առաջնորդներն էլ հայտարարություններ են արել։ Գրում է BBC.news-ը: Թրամփը Սի Ցզինպինի հետ...

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

Ծովինար Թադևոսյանը պատժում է անհնազանդներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը վերանշանակվելուց հետո ոչ միայն ամրապնդել է դիրքերը, այլեւ պայքար է սկսել անհնազանդ ենթակաների դեմ` նրանց, որոնք իր հրահանգներն անառարկելիորեն չեն կատարում։ Աշխատանքային անհամատեղելիության պատճառով պաշտոնից ազատվել...