Հանձնախումբը որոշել է մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ․ Վարդան Օսկանյան

10 Մարտի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.

«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ  է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։

Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը։

Ստեղծման օրվանից հանձնախումբն իր ջանքերն ուղղել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովմանը։ Այն աշխատել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանության ապահովման նպատակով։

Վերջին տարվա ընթացքում միջազգային համայնքի հետ շարունակական համագործակցության արդյունքում աճել է աջակցությունը վերադարձի իրավունքին։ Տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը ամրագրող միջազգային իրավական և դիվանագիտական նորմերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը լրացուցիչ ամրապնդվել է ՄԱԿ-ի Արդարատադության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ և Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 12-ի և հոկտեմբերի 25-ի բանաձևերով, որոնք, վերահաստատելով Արցախի ժողովրդի իրավունքները, կոչ են անում Ադրբեջանին ապահովել անվտանգ վերադարձ։

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հրապարակայնորեն աջակցել են վերադարձի իրավունքին։ Վերջերս Շվեյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է առաջարկ, որը կոչ է անում ստեղծել հարթակ, որտեղ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ներգրավվել երկխոսության մեջ։ Նմանատիպ մի քանի բանաձևեր քննարկվում են եվրոպական մայրաքաղաքներում և ԱՄՆ Կոնգրեսում։ Այս զարգացումները վկայում են լայն միջազգային համաձայնության մասին և հիմքեր ստեղծում հետագա շարունակական աշխատանքների համար։

Հիմնվելով առկա ձեռքբերումների վրա՝ Հանձնախումբը մտել է իր ջանքերի վճռորոշ փուլ։ Առաջիկա ամիսներին այն մասնակցություն կունենա Վաշինգտոնում, Բրյուսելում, Ժնևում և այլ քաղաքներում կազմակերպվելիք միջոցառումներին, ինչպես նաև կունենա բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտված են ձևավորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիվանագիտական մթնոլորտ։

Հանձնախումբը նաև որոշեց հնարավորինս մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մտահոգիչ անգործությունը։ Հանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ստանձնել գլխավոր դերակատարություն՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։

Հանձնախումբը մնում է անսասան իր առաքելության մեջ՝ ապահովելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը։ Այն շարունակելու է համագործակցել միջազգային դերակատարների հետ, ներառյալ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որպեսզի հասնի արդարության և հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլերի։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...