Համաձայնագիրը պարզապես կանաչ լույս է Բաքվին՝ նոր հարձակումների համար․ ՀՅԴ

16 Օգոստոսի, 2025

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որում տեղ գտած օբյեկտիվ դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձևը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Զեկույցը մեջբերում է․ «Կամայական կամ ապօրինի սպանությունների, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամայական ձերբակալությունների և բանտարկությունների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հետապնդումների մասին արժանահավատ տեղեկությունները»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը «չի ձեռնարկել իրական քայլեր՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին»։

Զեկույցում նշվում է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ․ հունիսի 5-ի զեկույցը, որն արձանագրում է «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների և այլ պաշտպանված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ խախտումները»։ Բացի այդ, փաստագրվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները 2024 թ․ սեպտեմբերի 27-ին մտահոգություն են հայտնել՝ կապված «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի և մեկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարվա ընթացքում որևէ պատասխան չի տվել։

Զեկույցը նշում է նաև Freedom House-ի 2024 թ․ նոյեմբերի 11-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգված ռազմավարություն՝ 2020-2023 թթ․ ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքներից և կենսապահովման պայմաններից զրկելու և հարկադիր տեղահանության նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկույցում եզրակացվում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպես միջոց», կառավարություններին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների մատակարարումը Ադրբեջանին և շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով հետապնդել արդարության ապահովումը՝ ներառյալ ԱՄԴ և ՄԻԵԴ դատավարությունները»։

Զեկույցը նաև նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էին ընդամենը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաև մեջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային և սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի և տների հսկայական ավերակներ»։

Զեկույցի հրապարակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության գործարքից» ընդամենը մի քանի օր անց։ Այդ գործարքը լայնորեն քննադատվում է հենց այդ հանցագործությունները անտեսելու համար։ Պետդեպարտամենտի եզրակացությունները հաստատում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ առանց արդարության և պատասխանատվության Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունն ու զիջումները միայն խրախուսում են վերջինիս ագրեսիան։

Մեկնաբանելով պետդեպարտամենտի զեկույցը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հենց Թրամփի վարչակազմի մարդու իրավունքների զեկույցը որևէ կասկած չի թողնում առ այն, որ Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել հայ գերիներին, ոչնչացնել հայկական ժառանգությունը և համակարգված կերպով վերացնել Արցախի հայկական հետքը»։ 907-րդ բանաձևի կիրարկումից հրաժարվելը պարգևատրում է այս հանցագործությունների համար։ Մենք կոչ ենք անում վարչակազմին չեղարկել այդ որոշումը, արգելել զենքի վաճառքը և պատժամիջոցներ կիրառել այդ ոճրագործությունների կազմակերպիչների դեմ՝ «Գլոբալ Մագնիցկու» օրենքով սահմանված կարգով»։ «Համաձայնագիրը, որն անտեսում է Ադրբեջանի կողմից 2023 թ․ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումը Արցախում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայ գերիների խոշտանգումն ու պահումը և տեղահանված հայերի վերադառնալու իրավունքը, չի կարող հիմք հանդիսանալ երկարատև ու ամուր խաղաղության համար։ Այն պարզապես կանաչ լույս է Բաքվին՝ նոր հարձակումների համար, վստահ լինելով, որ Վաշինգտոնը հետևանքներ չի ստեղծի»։

Օգոստոսի 8-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսում տարածել է հուշագիր՝ ներկայացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունների հիմնական թերությունները։ Հայ դատի հանձնախումբն իրականացնում է նաև համայնքային աշխատանքներ՝ ԱՄՆ իշխանությունների վրա կենտրոնացնելով հասարակական ճնշում։ Մասնավորապես, ամերիկահայերը կարող են այցելել anca.org/realpeace կայք՝ կոչ անելու նախագահ Թրամփին և Կոնգրեսի անդամներին՝ դեմ լինել ԱՄՆ ռազմական օգնությանը Ադրբեջանին, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակում և աջակցել Բաքվի պատերազմական հանցագործների դեմ պատժամիջոցների կիրառմանը։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...