Հակակոռուպցիոն կոմիտեն վերածվել է ՔՊ կուսակցության քարոզչական շտաբի․ Արսեն Բաբայան 

15 Մայիսի, 2026

AntiCor հակակոռուպցիոն հարթակը մեկ ամիս տևողությամբ հետազոտություններ է իրականացրել և փորձագետները համակարգային կոռուպցիայի լուրջ խնդիրներ են արձանագրել։ Այս մասին «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Քրեական վարույթների շրջանակներում, հատկապես ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նկատվում են դե ֆակտո տոտալ գաղտնալսումներ։ Մենք արդեն գիտենք, որ բոլորին այսպես գաղտնալսում են՝ հիշելով, օրինակ, Բագրատ Սրբազանի հետ կապված քրեական վարույթը, Խաչիկ Գալստյանի՝ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղարի հետ կապված ձայնագրությունը և բազմաթիվ այլ ձայնագրություններ։

Մենք տեսել ենք մի իրողություն, որ իշխանությունը, կամ ավելի ճիշտ՝ այս դեպքում իրավապահ մարմինները, այդ ձայնագրությունները ձևախեղում են, խմբագրում, փոփոխում, մոնտաժում և հրատապ ներկայացնում հանրությանը՝ որպես ապացույց այն բանի, թե իբր կոնկրետ թիրախավորված քաղաքական ուժը կամ անձը կատարել է, օրինակ, ընտրակաշառքի բաժանում, հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռել մարդկանց և այլն։

Եվ որ ամենակարևորն է, որի մասին մենք վերջերս շատ ենք խոսում, հատկապես հինգ իրավապաշտպանների նախաձեռնության շրջանակներում, Վարազդատ Հարությունյանն առաջինը բարձրացրեց այս հարցը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, օրինակ, յուրաքանչյուր ձայնագրություն կամ մամուլի հաղորդագրություն հրապարակելիս հետևողականորեն նշում է կուսակցության անունը․ օրինակ՝ ցույց են տալիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության դրոշները։

Ես գտնում եմ, կամ մենք գտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժին թիրախավորելը պետք է լինի, այլ ընդհանրապես ընտրակաշառքների դեմ պայքարը։ Հակակոռուպցիոն կոմիտեի համար նշանակություն չպետք է ունենա՝ դա արել է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը» և այլն։

Այսինքն՝ որպես կանխարգելում, ինչը հաճախ վերջին շրջանում ներկայացվում է իբր որպես այդ անունները տալու հիմնավորում, պետք է նշանակություն չունենա կոնկրետ անունը։ Պետք է լինեն ընդհանուր ձևակերպումներ՝ առանց կոնկրետ ուժի անուն նշելու»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...

Հենց տեսնենք, որ մենք ենք սանկցիայի տակ ընկնում, ինչ-որ որոշում կկայացնենք․ Նիկոլ Փաշինյան 

  «Մենք պատժամիջոցների փաթեթը ուսումնասիրում ենք և, գիտեք, մենք մեր բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Մենք ասում ենք՝ հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում, մենք մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի...

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ

Ռումինիայի հայոց թեմը Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ՀՀ կառավարության հրապարակած զեկույցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։ «Աշխարհում առաջին քրիստոնյա երկրի գործող իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին 2026 թվականի սեպտեմբերի...

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում.  լրագրող

Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում. լրագրող

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում (կամ, առերևույթ յուրացնում) սեփական փիառի համար տարբեր անիմաստ միջոցառումների միջոցով։ Բայց էդ փողը օդից չի։ Էդ ամենը քաղաքացիների գրպանից ա։ Ու հետո պարզվում ա, որ պետք...