Հաղթանակը ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր երեքից որևէ մեկին ձայն տալու մեջ է․ Ղևոնդյան

1 Հունիսի, 2026

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․ «Նախորդ օրը դիտեցի «Հայաստան» դաշինքի առաջնորդ,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Հ1-ի տաղավարում, իսկ երեկ լսեցի Դաշինքի առաջնորդի ելույթը ամփոփիչ հանրահավաքում:

Դետալիզացված անալիզ անելու իմաստ չկա, քանի որ ամեն բան հստակ տեսանելի է.
փորձեմ կետերով տարանջատել. (նման մոտեցմամբ կվերլուծվեն նաև մյուս երկու ընդդիմադիր միավորների առաջնորդների ավարտական ու միտինգային խոսքերը):
— հստակ տեսանելի է, որ երեք ուժերից հատկապես «Հայաստան» դաշինքն է ամենից արմատական քաղաքական միավորը և հստակ քաղաքական գնահատականներ է տալիս գործողների քայլերին, ինչպես նաև դիրքորոշում ձևակերպում ապագայում այդ մասով իր անելիքների հետ կապված — ՊԱՏԺԵԼՈՒ ենք…
— ելույթը, ինչպես Հ1 հաղորդման մեջ, այնպես էլ հանրահավաքին, հստակ էր, կետերով, թիրախային, կոնկրետ, կոշտ,
— պոպուլիստական խոստումներ չկային. չենք խոստանում որևէ բան, որը չենք անելու, կամ չենք կարողանալու անել,
— գործող իշխանությունների քննադատությունը հստակ էր, «խոստում-իրականություն» բաժանմամբ, այսինքն կոնկրետ փաստերի արձանագրմամբ՝ հղում անելով նաև գործող վարչապետի տեքստերին,
— գործող իշխանության կոնկրետ, ոլորտային անարդյունավետ թիրախային քայլերն ի ցույց դնելով և դրա հետևանքների արձանագրումով:
Հաղթանակը ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր երեքից որևէ մեկին ձայն տալու մեջ է»

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...