Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը մեր պահանջն ա, այո, մեր պահանջով ա․ Ալեն Սիմոնյան

1 Հունիսի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությամբ մեծ բանավեճի ընթացքում գործող իշխանությանը մեղադրեց Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ։

«Գորիս-Կապան ճանապարհը ու՞մ պահանջով եք հանձնել»,-հարցրեց Գրիգորյանը՝ բանավեճի Քպ-ական մասնակից Ալեն Սիմոնյանին։

«Դա մեր պահանջն ա, այո, դա մեր պահանջով ա, դա ճանապարհ հանձնել չի, դա սահման գծել է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Գրիգորյանն էլ հարցրեց, թե երբ են այդ հատվածներում սահմանազատում արել և ինչ կանոնակարգով։

Ալեն Սիմոնյանն էլ շարունակաբար կրկնում էր, թե դա Հայաստանի տարածք չի։

Հատկանշական է, որ նույն բանավեճի ընթացքում ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանի տարբեր տարիներին արած հայտարարություններից, թե «Աղդամն իմ հայրենիքին է», «Փոխզիջման մասին որևէ խոսք գնալ չի կարող փոխզիջում արտահայտությունը պետք է հանել մեր բառապաշարից»։

Այնուհետև Մանուկյանն հավելեց․ «Մեր դժբախտությունները սկսվել են 2018 թ-ին, երբ էս մարդիկ մերժեցին եռանախագահության առաջարկները, և հիմա ինչքան էլ գոռան, ինչքան էլ պատռեն իրենց դրանից իրականությունը չի փոխվելու»,-ասաց Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ից քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 16։30-ին նույն դատարանը՝ դատավոր Վարդգես...

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո»

Խորհրդարանական ընտրությունների գիշերը՝ քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ կայքի վրա կիբերհարձակման մասին իրավապահ մարմիններն անտեղյակ են, նման հաղորդում չեն ստացել։ Այդ մասին պաշտոնապես ՔԿ-ից հայտնել են «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Ինչպես հայտնի է՝...

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...