Գլխավոր շտաբում չե՞ն գիտակցում, որ այս փոփոխությունն ունենալու է բացասական հետևանքներ. ռազմական փորձագետ

30 Հոկտեմբերի, 2025

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ կառավարությունը հաստատեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման որոշումը՝ սահմանելով, որ 2025 թվականի ձմեռային զորակոչից ծառայությունը 24 ամսից կդառնա 18 ամիս։ Թեև նիստի ընթացքում արձանագրվեց, որ սա անչափ կարևոր նշանակության որոշում է, փաստացի որևէ իրական քննարկում տեղի չունեցավ։ Այլ կերպ ասած՝ երկրի անվտանգության համակարգի առանցքային հարցը լուծվեց գրեթե լռության պայմաններում:
Այն նույն գործադիր մարմինը, որը հանրային սննդի օբյեկտներում ծխելու կամ աղամանները սեղանին դնելու մասին որոշումները կարող է ժամերով քննարկել, այժմ ռազմավարական կարևորության թեմայի շուրջ գործնականում զրոյական քննարկում իրականացրեց։
Նիստում ներկայացված հիմնավորումները մեղմ ասած նույնպես բավարար չէին: Փոխնախարարը ընդգծեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը ներկայումս կազմում է 4220 և աճի միտում ունի։ Սակայն ըստ իմ կանխատեսումների, եթե այդ ծրագիրը չվերանայվի և չհամադրվի 1,5 տարվա ծառայության ժամկետին, ապա շահառուների թիվը ոչ թե կաճի, այլ կնվազի։
Այդ ծրագիրը կառուցված է եղել 2 տարվա ծառայության հաշվարկների հիման վրա, և այժմ, երբ ծառայության իրական տևողությունը նվազեցվում է, ծրագրի գրավչությունն ու տրամաբանությունը կտրուկ փոխվում են։
Գլխավոր շտաբում չե՞ն գիտակցում, որ այս փոփոխությունն ունենալու է բացասական հետևանքներ, և այդ ազդեցությունը տարածվելու է նաև պաշտպանության համակարգի մի շարք այլ կարևոր բաղադրիչների վրա»:

Նմանատիպ նյութեր

Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի պողոտայի խաչմերուկում. իրազեկում

Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի պողոտայի խաչմերուկում. իրազեկում

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց...

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը լավագույնն էր, ինչ մենք կարող էինք ստանալ 44-օրյա պատերազմից հետո․ Բալասանյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակում է գործել, որովհետև, համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, չորս տարի վեց ամիս անց, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենար, այն ավտոմատ կերպով երկարաձգվելու էր։ Այսինքն՝ 2025 թվականի մայիսից հետո...

Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան

Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան

 «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Ես անցա քո կողքով և տեսա քեզ, որ քո ժամանակն էր՝ սիրո ժամանակ, և իմ փեշը տարածեցի քո վրա ու ծածկեցի քո մերկությունը... Եվ քեզ հագցրի ասեղնագործ հանդերձով, քեզ հագցրի բիսսոնով...

Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան»

Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը՝ հազարավոր մեր հերոսների զոհողություններից հետո, դարձավ Հայաստանի և Արցախի նորագույն պատմության ամենածանր...

Այդպես զիջելով՝ տեղ չենք հասնի․ Աննա Գրիգորյանը՝ իշխանության քաղաքականության մասին

  «Մենք հասկանում ենք, որ խաղաղության օրակարգ, ըստ էության, չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական նոր պահանջ, և այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ գուցե այդ փուլում...