«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակում է գործել, որովհետև, համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, չորս տարի վեց ամիս անց, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենար, այն ավտոմատ կերպով երկարաձգվելու էր։ Այսինքն՝ 2025 թվականի մայիսից հետո այն շարունակում է գործել։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի առանձնահատկությունն այն էր, որ այն ստորագրելուց անմիջապես հետո թե՛ իշխանությունների, թե՛ Հայաստանում որոշ փորձագիտական շրջանակների կողմից փորձ արվեց ներկայացնել որպես կապիտուլյացիա։ Շատ արագ տարածվեց այն թեզը, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրվեր, քանի որ այն Հայաստանին ոչինչ չի տալիս և այլն։
Մինչդեռ դա լավագույնն էր, ինչ մենք կարող էինք ստանալ 44-օրյա պատերազմից հետո։ Չնայած Ադրբեջանի՝ հաղթողի կերպարին՝ Ալիևը համաձայնեց ստորագրել մի փաստաթուղթ, որով Արցախի նկատմամբ վերահսկողություն չէր ստանում։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն՝ նա ընդունում էր, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, և Հայաստանի հետ կապը պետք է ապահովվի»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտարարեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




