Գազային աղետի շեմին. «Փաստ»

27 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ապագայի շուրջ ծավալվող քննարկումները գնալով ավելի ու ավելի են հիշեցնում աբսուրդի թատրոն, որտեղ իշխանական վերնախավը փորձում է անհոգ ժպիտով դիմավորել երկրի գլխին կախված լուրջ մարտահրավերները:

Մինչ իշխանավորները ցուցադրական թեթևամտությամբ են արձագանքում ռուսական գազի՝ հնարավոր 69 տոկոս թանկացման լուրերին, շարքային քաղաքացին ստիպված է կատարել պարզ, գուցե կոպիտ, բայց դաժան հաշվարկ։ Եթե այսօր տան կապույտ վառելիքի համար վճարում եք, դիցուք, 10000 դրամ, ապա մոտ ապագայում ստիպված եք լինելու արդեն վճարել 16900 դրամ։ .

Փոխանակ ստեղծված ճգնաժամային իրավիճակին սթափ գնահատական տալու և գործնական քայլեր ձեռնարկելու, կառավարող թիմում նախընտրում են ամեն ինչ վերածել դատարկաբանության և անհոգ շաղակրատանքի՝ փորձելով հանրությանը համոզել, թե իբր ամեն ինչ վերահսկողության տակ է: Մինչդեռ հարցն այն է, որ պետական կառույցները մատը մատին չեն տալիս այս ահռելի հարվածը մեղմելու համար, և յուրաքանչյուր օրն աշխատում է բացառապես երկրի տնտեսության դեմ։

Դեռևս աշնան սկզբին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հստակ հայտարարել էր, որ գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, և որ պահանջելու է կառավարությունից ոչ ստանդարտ ու բավականին կոշտ քայլեր։ Բայց իշխանական դիլետանտ «տնտեսագետների» համար մասնագիտական զգուշացումները ոչ մի արժեք չունեն. նրանց համար շատ ավելի հեշտ է վերևից նայելով հայտարարել, թե տարիների փորձ ունեցող մասնագետները պարզապես «չեն հասկանում տնտեսությունից»։

Գործադիր իշխանության ղեկավարն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ձևացնել, թե զարմանում են, թե ինչպես կարող է ԵԱՏՄ-ն իրենց պես «անվերապահորեն ազնիվ ու պարկեշտ» գործընկերոջ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ստորագրությամբ հրապարակված զեկույցներում բաց տեքստով արձանագրված է, որ Երևանի՝ դեպի Եվրամիություն ձգտելու և միաժամանակ ԵԱՏՄ արտոնություններից օգտվելու քաղաքականությունը գնահատվում է որպես երկակի և անբարեխիղճ խաղ։

Թվերն ու հաշվարկները, սակայն, անողոք են. ԵԱՏՄ շրջանակներում արդեն կազմվել են հնարավոր սցենարները։ Միությունից դուրս մնալու կամ հարաբերությունների վատթարացման դեպքում, գազի թանկացումից զատ, Հայաստանին սպառնում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 16 % նվազում, ապրանքների և ծառայությունների արտահանման 42 % ու ներմուծման 27 % կտրուկ անկում, ինչպես նաև առնվազն 15 %-անոց գնաճ։

Եթե այս կանխատեսումների նույնիսկ չնչին մասն իրականանա, երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին։ Եվ սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանության կառավարման 8 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից ոչ թե նվազել է, այլ ավելացել է ուղիղ 5 անգամ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք՝ ՄԱԿ-ի...

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես. Սասունյան

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Փաշինյանի այսօրվա բոլոր զիջումները մերժվելու են պաշտոնը թողնելուն պես. Սասունյան

Տարիների ընթացքում ես հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հայկական հարցերի վերաբերյալ իմ շաբաթական վերլուծությունները վերահրատարակվել կամ հակադարձվել ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների կողմից։ Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ, արտասովոր էր։...

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցներն օգտագործվում են որպես անարդար մրցակցության գործիք։ Ի վերջո, սա հանգեցնում է լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային...

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքիանը նշել է, որ...

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա,...