Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով

6 Օգոստոսի, 2026

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիհայի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մենք պատրաստ կլինենք գազ մատակարարել նաև Ուկրաինային, եթե նման անհրաժեշտություն առաջանա», — ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը վաղուց է ներկա ուկրաինական շուկայում, շարունակում է ակտիվորեն աշխատել այդ երկրում և լայնամասշտաբ ծրագրեր ունի էներգետիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Մեկ այլ հեռանկարային ուղղություն, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, կարող է դառնալ ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործումը ավելի լայն տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։

«Մենք դա դիտարկում ենք որպես մեր ապագա համագործակցության շատ հեռանկարային ուղղություն», — հավելել է Բայրամովը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ․ Օվերչուկ

Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ․ Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝...

Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին. Տեր Զարեհ

Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին. Տեր Զարեհ

Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների դեմ դատական գործընթացը եկեղեցու ինքնավարությանը միջամտություն է: Օրենքով նախատեսված է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին և, առհասարակ,...

Դուք գիտե՞ք՝ ձեր մասին ժողովուրդը մեզ ինչ է ասում․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին 

  Մարիա Կարապետյանի վերջին օրերի հետևողականությունը, թույլ տվեք ասել, ինձ համար անհասկանալի կերպով, ինձ թույլ չտվեց չմոտենալ այս ամբիոնին և նրա մի քանի դիտարկումներին, որոնք ուղղված էին պարոն Վարդևանյանին՝ հարցադրումների տեսքով,...

Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. 29-ամյա երիտասարդ է մահացել

Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրում. 29-ամյա երիտասարդ է մահացել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից...

Դուք գիտե՞ք, թե ՀՀ տարածքը որքան է. Սևակ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

  «Արդեն մի քանի օր է՝ իշխող խմբակցության շատ պատգամավորներ շարունակում են նույն հարցը տալ ընդդիմության ներկայացուցիչներին և ելույթ ունեցողներին։ Այսօր պարոն Վարդևանյանին էլ այդ հարցը տվեցին․ «Դե ընդունո՞ւմ եք մեր պետական սահմանները,...