Գայլերի հարձակման հետևանքով Ծաղկունքում 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել

17 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու ու ոչխարներ են սատկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառներ ու ոչխարներ սատկել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված գյուղում գայլերի մասնակցությամբ նման աղետ է տեղի ունենում․ այս տարվա հունիսի 6-ին նույնպես գայլերի հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 300-ից ավել գառներ ու ոչխարներ սատկել էին։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան. գնում է Ալիևի հետ՝ «հաղթանակ»-ը տոնելու: «Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, նախատեսում եմ այդ օրը այցելել Ադրբեջան»,- ասվում է Թուրքիայի նախագահի հայտարարության...

Մենք չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Փաշինյան

  «Նախկինում ես ասել եմ, որ այս պահին հանրաքվե անցկացնելու առարկա գոյություն չունի։ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն որոշակի ընթացակարգեր անցնել։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինձ համար ակնհայտ...

Երևանում ձյուն կտեղա

Երևանում ձյուն կտեղա

Նոյմբերի 5-8-ին և 9-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում զգալի։ Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600մ, Լոռի-Տավուշում՝ 800մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800մ,...

Փաստաբանը վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ է կատարել. Քննչական կոմիտե

Փաստաբանը վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ է կատարել. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ փաստաբանի կողմից վստահորդից 820 հզր դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փաստաբանի կողմից...