Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է

4 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝  ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցի հաշվեկշռում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ. Պուտին

Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ. Պուտին

Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ և ձգտում է համագործակցության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանը ձգտում է համագործակցության այլ երկրների հետ։ Մենք պատրաստ ենք դրան, մենք ձգտում ենք դրան, և մենք շնորհակալություն ենք հայտնում աշխարհի բոլոր...

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի նոյեմբերի 5-ին, ժամը՝ 10։30-ին։ Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ...

«Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի

«Ուժեղ Հայաստանի» աջակիցները հավաքվել են ՔԿ վարչության մոտ՝ ի աջակցություն Կարապետյանի

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի աջակիցներն այս պահին հավաքվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելով ընդդիմադիր գործչին։ Վաղ առավոտից...

«Ի դեպ»․ Արփինե Սարգսյանը գիտի՞, որ իր կոլեգան հրաժարական է տվել

«Ի դեպ»․ Արփինե Սարգսյանը գիտի՞, որ իր կոլեգան հրաժարական է տվել

Ողբերգական վթարներ Իսպանիայում և Հայաստանում․ իրավիճակները նույնն են, սակայն պատասխանատու կառույցների ղեկավարների արձագանքները՝ տրամագծորեն տարբեր։ Հոկտեմբերի 28-ին Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 69 մարդ զոհվեց, որից հետո սկսեցին բողոքի...

Վաղը պետք է կարևոր բան լիներ, մի քանի ժամից կիմանաք, դա են փորձել կանխել. Նարեկ Կարապետյան

«Լրատվամիջոցներից մեկն այսօր շատ հետաքրքիր նյութ էր հրապարակել։ Ո՞վ է ՀԷՑ-ի սեփականատերը։ Ո՞վ էր ՀԷՑ-ի սեփականատերը։ Սամվել Կարապետյանը։ Չարաշահումներն իրենի՞ց են։ Այսինքն՝ մարդը չի կարող իր ընկերությունում չարաշահում անել, որովհետև ինքն է...