«Ֆյուրերիկի» պահանջը վեր է բոլոր գրված ու չգրված իրավական ու բարոյական օրենքներից․ Մանուկյան

5 Հունվարի, 2026

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․

«Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագին մարդաշատ էր ևս ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը փոխանցված Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Նրանց թվում ինչպես միշտ շատ էին զինծառայողները։ Սակայն բարձրագույն հրամանատարական կազմը չկար։ Չկար նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ավելի ճիշտ՝ երբեք ոտք չի դրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տարիներ առաջ փոխանցված եկեղեցի։

Դե շեֆը կջղայնանա, չէ որ իբրև Հայ Առաքելական եկեղեցու կարգապահ հոգևորականներ, Սուրբ և Անմահ Պատարագին նրանք չեն զեղջում Ամենայն Հայոց Հայրապետի անունը։

Պապիկյանն իր բուն գործով զբաղվելու, զինված ուժերը քաղաքականությունից հեռու պահելու փոխարեն, «գերազանցիկի» պես մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների մասսովկան ապահովող շրջիկ թատերախմբին։

Այսօր էլ զգաստ կանգնած Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց էր սպասում շեֆի ժամանմանը։

Առիթ ունեցել եմ նրան զգուշացնել այս կեղտոտ արշավին իբրև պաշտպանության նախարար իր ակտիվության անթույլատրելիության մասին։ Բայց զուր, իրեն «ֆյուրերիկի» պահանջը վեր է բոլոր գրված ու չգրված իրավական ու բարոյական օրենքներից»։

Նմանատիպ նյութեր

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա․ «Փաստ»

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։ Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը...

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների...

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...