Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան

7 Մայիսի, 2026

Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի մասին միջազգային իրազեկման խմբի նախագահ, սենատոր Էտյեն Բլանը մայիսի 6֊ին հարց է ուղղել Ֆրանսիայի կառավարությանը, որին պատասխանել է ԱԳՆ ղեկավարը։
Հարցուպատասխանն ամբողջությամբ. Արտաքին գործերի պարոն նախարար,
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ու շփումները շարունակվում են՝ նպատակ ունենալով վերջ դնել Լեռնային Ղարաբաղի պատերազմից ծնված հակամարտությանը։
Սակայն, մինչ այդ բանակցությունները շարունակվում են, միջազգային հանրությունը տեղեկանում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է դարավոր մշակութային և կրոնական ժառանգության լայնածավալ ոչնչացում։ Խոսքը վերաբերում է մայր տաճարների, եկեղեցիների, գերեզմանոցների և տարբեր այլ շինությունների։
Միաժամանակ, միջազգային հանրությունը տեսնում է, որ Լեռնային Ղարաբաղի 19 հայերը, որոնք այսօր պահվում են Բաքվում և դատապարտվել են միայն այն պատճառով, որ եղել են քաղաքական պատասխանատուներ և պատգամավորներ, ստացել են չափազանց ծանր պատիժներ։
Այսօր նրանք շարունակում են մնալ կալանքի տակ, և նրանց ազատ արձակումը ուշանում է։ Ամեն դեպքում, կարճ կամ միջնաժամկետ հեռանկարում որևէ հստակ հեռանկար չի երևում։
Ուստի, պարոն նախարար, իմ հարցը բավականին պարզ է։

Ո՞րն է Ֆրանսիայի դիվանագիտական ուղղությունը։ Ի՞նչ ռազմավարություն է այսօր որդեգրել մեր երկիրը՝ պաշտպանելու այս ժառանգությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված է որպես մարդկության և առանձնահատուկ զգայուն համաշխարհային ժառանգություն։ Ի՞նչ է անում կառավարությունը, և ի՞նչ է անում Ֆրանսիան՝ այս բազմադարյա ժառանգությունը պահպանելու համար։

Երկրորդ հարցը՝ ի՞նչ ջանքեր եք գործադրում, որպեսզի վերջապես ազատ արձակվեն այս բանտարկյալները, որոնք, ինչպես հաղորդվում է, պահվում են անմարդկային, չափազանց ծանր և բարդ պայմաններում, և որոնց ազատությանը սպասում են նրանց ընտանիքները և ողջ Հայաստանը։

Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի պատասխանը

Շնորհակալություն, պարոն նախագահ, հարգելի սենատորներ, պարոն սենատոր Էտյեն Բլան։
Նախ ցանկանում եմ ողջունել ձեր ներգրավվածությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղին նվիրված միջազգային իրազեկման խմբում, այնպես էլ Սենատի՝ Արևելքի քրիստոնյաների հետ կապերի խմբում, քանի որ Դուք բարձրացրեցիք քրիստոնեական ժառանգության հարցը։
Այս առաջին թեմայի վերաբերյալ, ինչպես գիտեք, մենք շատ ներգրավված ենք Արևելքի քրիստոնյաների շահերի պաշտպանության գործում՝ ամեն անգամ, երբ նրանց կրոնական ազատությունը կամ ժառանգությունը վտանգված են։
Ահա թե ինչու, երբ դուք հիշատակում եք Լեռնային Ղարաբաղի հարցը, 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կոչ արեց մշակութային և հիշատակի հրադադարի, և հենց սկզբից մենք աջակցեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մեկնարկած դիտորդական առաքելությանը, որը, ցավոք, 2020 թվականից ի վեր արգելափակված է։ Մենք պահանջում ենք դրա ակտիվացումը և հետևում ենք Միջազգային արդարադատության դատարանում ընթացող գործընթացին։
Վերջերս՝ քրիստոնեական ժառանգության վայրերի անհետացման և վնասման վերաբերյալ բազմաթիվ համընկնող ահազանգերի ֆոնին՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Սուրբ Աստվածածին մայր տաճարը և այլ վայրեր, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 44 հուշարձան 2021 թվականից ի վեր, մենք աջակցեցինք «Œuvre d’Orient» կազմակերպությանը, որը «ALIPH» հիմնադրամի հետ միասին, որի տասնամյակն այս տարի նշվում է, նախաձեռնեց նախևառաջ Ղարաբաղի քրիստոնեական և հայկական ժառանգության գույքագրումը։
Ապա, քանի որ դուք ինձ հարցնում եք ավելի լայնորեն Հայաստանի մասին, կցանկանայի մի քանի պահ անդրադառնալ Հանրապետության նախագահի վերջին երկու օրերի այցին, որը բացառիկ կարևորություն ուներ։
Հիշենք, որ ութ տարի առաջ Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո և Նիկոլ Փաշինյանի առաջնորդած խաղաղ հեղափոխության շնորհիվ քայլ արվեց դեպի Եվրոպա։
Վերջին երկու օրերին հենց Հայաստանում հավաքվեց Եվրոպական քաղաքական համայնքը, առաջին անգամ կայացավ Եվրոպական միության և Հայաստանի միջև գագաթնաժողով, ինչպես նաև ձևավորվեցին Ֆրանսիայի և Հայաստանի միջև նոր համագործակցություններ՝ շարունակելով այն ուղղությունը, որը Ֆրանսիայի ներկայիս վարչապետը, այն ժամանակ որպես պաշտպանության նախարար, համաձայնեցրել էր 2024 թվականի ձմռանը պաշտպանության ոլորտում։
Ուստի Հայաստանը հսկայական քայլ է կատարել դեպի Եվրոպա, և մենք ողջունում ենք դա։

Ի դեպ, Ադրբեջանն ասյօր արձագանքել է և սադրիչ համարել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը։

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի...

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...