Ադրբեջանը սադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Արցախի մասին

7 Մայիսի, 2026

Ադրբեջանը սադրիչ է համարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարությունը Արցախի մասին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ կտրականապես մերժում են Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ մայիսի 6-ին Ֆրանսիայի խորհրդարանում հնչեցրած հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի դեմ, հաղորդում է Apa գործակալությունը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատող առաքելություն «Ադրբեջանի Ղարաբաղյան տարածաշրջան» ուղարկելու վերաբերյալ Ֆրանսիայի կոչերը իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Հենց Ադրբեջանն է բազմիցս կոչ արել իրականացնել նման գնահատող առաքելություններ, սակայն, ցավոք, դրանց անցկացումն անհնարին է դարձել հենց այնպիսի երկրների կողմից հայտնի խոչընդոտների արդյունքում, ինչպիսիք են Հայաստանը և Ֆրանսիան։ Ինքը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հաստատել է այս փաստը իր 2005 թվականի զեկույցում։ Ֆրանսիացի նախարարի նման հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում կայուն և իսկական խաղաղության կառուցմանը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...