Ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է մեկուսացնել որոշակի ազդեցություն ունեցող մարդկանց․ Աննա Գրիգորյան 

20 Հոկտեմբերի, 2025

«Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ազդեցություն կարող են ունենալ իրենց խոսքով, իրենց գործունեությամբ։ Ես չգիտեմ ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է՝ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր և՛ դատավորն է, և՛ դատախազն է, և՛ քննիչն է, և՛ փաստացի երկրի վարչապետի աթոռին նստած մարդը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։

«Ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել, այս ալիքը հակազդեցություն ունենալու է։ Թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղայա, Քադաֆիից ուժեղ տղայա. քեզ նման բռնապետե՞րն են անցել-գնացել, էս ռեժիմը ավարտվելու է միանշանակ»,- ավելացրեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում;

 

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...