Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է

4 Օգոստոսի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Ն.-ի և նախկին տնօրեն Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Ս.Հ.-ն կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Հանկարծ մեկը չմտածի, որ Սամվել Կարապետյանից կամ մեզնից որևէ մեկը կարող է որևէ բան խլել․ Ղազինյան

  «2015 թվականի հոկտեմբերին ՀԷՑ-ը ձեռք բերելիս որևէ ակնկալիք չի եղել, որ կարող է շահույթ լինել, բայց այս ամենով հանդերձ՝ պարոն Կարապետյանը հայտարարել է. «Ես հոսանքը չեմ թանկացնելու»: Եթե հոսանքը թանկանում է, պետք է տեսնել, թե ով է...

Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը

Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրաժարական չի տա և խոստացել է մնալ իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները։ «Մենք լիովին համակարգված աշխատում ենք զինված ուժերի հետ։ Ես հրաժարական չեմ տա և կշարունակեմ մնալ իմ պաշտոնում», -...

19-րդ դարի մոտեցումով ուզում ենք, որ «Հայփոստը» շահույթո՞վ աշխատի՝ չի կարող․ Հարություն Մնացականյան

  «Պատկերացնո՞ւմ եք, «Հայփոստը» պատկանում է ԲՏԱ նախարարությանը: Հլը ԲՏԱ նախարարությունը բացե՛ք. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է, չէ՞: Այսպես ասած, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը շարժվում է 19-րդ, 20-րդ...

Դուք վերացրել եք արդարությունը նաև աշխատաշուկայում․ Իրինա Յոլյանը՝ ՔՊ-ին 

Մենք այստեղ ենք՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը պաշտպանելու, մեր քաղաքացիների իրավունքներին տեր կանգնելու և պահանջատեր լինելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա...

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգոստոսի 2-ը ներառյալ։ Այս մասին հաղորդագրություն է...