«Մենք ծրագրում նախատեսել ենք փոքր բիզնեսի համար հարկերի վերադարձ։ Սա էլ կարևոր, կարծում եմ խոստում է, որ պետք է հնչեցվի: Մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչները պետք է իմանան, որ այո, իրենք վճարելու են հարկերը, որովհետև դա որոշակի վարքագծային պատերն է ձևավորում, բայց նաև պետությունը վերադարձնելու է այդ հարկերը, թույլ տալով, որպեսզի փոքր բիզնեսը կարողանա հանգիստ շնչի և փորձի զարգանալ»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 6-րդ թողարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․
«Դա ավելի շատ ուղղված է հենց աշխատատեղերի ստեղծմանը։ Դա շեշտակի հարց է լուծում սոցիալական տեսանկյունից։ Արդյունաբերական պոտենցիալը ստեղծելու համար պետք է արդեն նպատակաուղղված ոլորտային մոտեցում ցուցաբերվի։ Այս երկու ուղղությունները իրար հետ պետք է զարգանան։ Օրինակ, դու չես կարող միջին բիզնեսը ամբողջությամբ հարկերից ազատել։ Դա արդեն խնդիր է առաջացնելու բյուջեի համար։ Բայց միջին բիզնեսի ոլորտում ընտրել որոշ ճյուղեր և ճյուղային հատուկ վերաբերմունք ցուցաբերել, սա լրիվ հնարավոր է անել: Եվ սա այն դեպքն է, որ մենք արել ենք, սա այն դեպքը չի, որ ինչ-որ մի գյուտ ենք հորինում, մենք այդ ճանապարհով անցել ենք։ Իսկ հիմա, հիմա ճիշտ հակառակն են անում, հիմա տեսնում են մի տեղից հնարավոր է մի քիչ բան ավելացնել, եթե փողը չի հերիքում պարգևավճար տալու համար, անպայման մի ոլորտի վրա ինչ-որ մի լրացուցիչ բեռ են ավելացնելու»:
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...
ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր...
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ն անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։...