Էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջուրը. ինչ է հայտնի երեխաների անհետացման դեպքից

16 Հունիսի, 2026

Շատ դաժան դեպք է տեղի ունեցել, բայց մեր վանաձորցիների խելքից է. էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջուրը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է  վանաձորցի Կլեկչյան Մնացականը, ով ևս կամավոր մասնակցում է երեկվանից կորած երկու քույրերի որոնողական աշխատանքներին։

«Դեռ 1986-1987 թվականներին, երկրաշարժից առաջ կամուրջ էին գցում, որ Նարեկացի փողոցը միացնեն այն ժամանակվա Մարքսի փողոցին։ Էդ հաստ խողովակը շինարարները գցել էին գետը և վրայով գնում–գալիս էին՝ իրենց հարմարության համար։ Հետո երկրաշարժը եղավ, շինարարությունը դադարեց, իսկ էդ խողովակը մնաց ու քանի մարդու գլուխ է կերել։ Հղի կին էլ է ընկել, երեխեք էլ են ընկել գետը, խեղդվել, մեկի խելքը չի հասնում էդ տրուբեն էդտեղից հեռացնեն։  Հիմա էս դեպքը կատարվեց, էդ տրուբեն հլը մնում է ու համոզված եմ՝ չեն հանելու։ Ես ներկա չեմ եղել, չեմ տեսել, բայց ամբողջ թաղամասում լուրերը պտտվում են, որ խողովակով անցնելուց երեխաներից փոքրը ընկել է ջուրը, մեծն էլ ձեռքը գցել է, որ օգնի, սայթաքել է ու ինքն էլ է ընկել  ջուրը։

Մոտ 10 օր առաջ մի տարեց կին երկու տոպրակ ձեռքին, շուկայից առևտուր արած տուն էր գալիս, հենց այդ տրուբի վրայով էր անցնում, գետն էլ տրուբից 10 սանտիմետր էր ցածր։ Շատ վտանգավոր է այդտեղով անցնելը։

Հիմա ես խնդրում եմ Վանաձորի մեր քաղաքապետարանին, համատիրությանը, մենք էլ թևութիկունք կլինենք, ես էլ կգամ, կօգնեմ, կռան բերենք, այդ տրուբեն ջրից հանենք»,–ասաց նա։

Հարցին՝ ճանաչո՞ւմ է այդ երեխաներին, Վանաձորցի տղամարդը պատասխանեց. «Այդ ընտանիքի մեծ երեխան՝ 15 տարեկան, իմ տղու դասարանից է, այս տարի դպրոցը ավարտեցին, բայց փոքրերին ես չեմ ճանաչել։ Բայց գիտեմ՝ խելոք, աշխատող, շնորհքով ընտանիք են, Ղարաբաղից գաղթած։ Սա իրենց համար երկրորդ հարվածը եղավ։ Ղարաբաղում տուն–տեղ կորցրին, հիմա էլ եկան Հայաստան, իրենց թանգերին կորցրին»։

 

Նմանատիպ նյութեր

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերը՝ պարզելու, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։ Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի...

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

Աննախադեպ նիստ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը: Ընդդիմադիր...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ...

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր...