Ձերբակավածների թիվ չգիտենք, րոպե առ րոպե ավելանում է․ Սևակ Խաչատրյան

11 Փետրվարի, 2026

 

«Վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են «Հաղթանակ» դաշինքի ավանագու անդամների, ցուցակում ընդգրկված անձանց, համակիրների, աջակիցների նկատմամբ, խուզարկություններ են, ապա ձերբակալութուններ, տանում են ոստիկանության բաիններ, քննչական բաժիններ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

«Սա ՔՊ-ական վախերն են Վաղարշապատից, իրենք վախ չափողի կարիք ունեն։ Ընտրություննից երեք-չորս ամիս հետո մարդկանց ենթարկում են տոտալ բռնաճնշումների։ Երևի կապ ունի ԱԺ՝ հունիսին կայանալիք ընտրություների հետ, փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ով ընդդիմադիր միտք հայտնի, ենթարկվելու է բռնաճնշումների, ձերբակալությունների կալանավորումների»,- ասաց նա։

Համաձայն Սևակ Խաչատրյանի՝ ձերբակալումները, խուզարկումներն այն պատճառաբանությամբ են, թե «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ժամանակ կոչ են արել ընտրել «Հաղթանակ» դաշինքին։

«Ձերբակավածների թիվ չգիտենք, րոպե առ րոպե ավելանում է, տասնյակը գերազանցում է այս պահին»,- ասաց Սևակ Խաչատրյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի անդամները կպարգևատրվեն

Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի անդամները կպարգևատրվեն

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։ Այս մասին նշվում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի...

Այս տարի Սևանի համար պատմական տարի է. Լևոն Ազիզյան

Այս տարի Սևանի համար պատմական տարի է. Լևոն Ազիզյան

Սևանի համար պատմական տարի․ լճից աննախադեպ քիչ ջրառ՝ 75,3 մլն խորանարդ մետր, այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «2026 թվականը ոսկե տառերով է գրվում Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության...

ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները։ ԿԸՀ-ից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար...

Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ Dialectica

Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ Dialectica

Հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո Հայաստանում նոր թափ ստացան ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումները, որոնց կուլմինացիան ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր։ Երկրորդ նախագահի, ինչպես նաև ընդդիմադիր մյուս...

Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում

Բռնազավթված Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում և Կասպից ծովում կանցկացվեն զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժություններին կներգրավվեն անձնակազմ, մարտական տեխնիկա,...