«Երևան քաղաքում, ժողովո՛ւրդ, վերջին չորս տարին (հատուկ ՔՊ-ական գործընկերների համար եմ ասում) բյուջեով բերում են, ներկայացնում են մոտավորապես 15 հատ մանկապարտեզ։ Տիկի՛ն Մանավազյան, ուրեմն չորս տարվա մեջ 10 մանկապարտեզը նույնն է, կրկնվում է ամեն տարի։ Բյուջեից փողը պլանավորվում է, դուրս է գալիս, թե չէ՝ չի երևում․ այդ մանկապարտեզները մնում են տեղն ու չեն սարքվում։
Տիգրան Ավինյանի վերջին այս բանի ժամանակ ասացի․ «Պարո՛ն Ավինյան, ամոթ է», ասեց․ «Քո փլավի վրա աղ լսել չի լինում, խայտառակ եմ եղել այդ մարդկանց։ Ներկայացնում եմ, հաստատում եք, չեք սարքում այդ մանկապարտեզը»։ Ասեց․ «Այս տարի սարքելու ենք, այս տարի չենք խաբի»։ Խոսեցիք, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին քանի դպրոց է կառուցվել։ Լուսաբանեմ ձեզ, տիկին Երեմյան․ 98-ից 2008 թվականը՝ 150 նոր դպրոց, հիմնանորոգվել է 120 դպրոց, ի տարբերություն ձերոնց, որ Երևանում մի հատ մանկապարտեզը ութ տարի վերանորոգում են, չեն պրծնում »,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





