Դուք Տիգրան Մեծին էլ եք հասնելու․ մի օր կասեք, որ ինչ-որ խնդրի մեջ նա է մեղավոր․ Արամ Վարդևանյան 

21 Օգոստոսի, 2026

 

«Փաստորեն, Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունից, քաղաքական իշխանությունից ավելի զորեղ ուժ կա։ Դա Ավետիք Չալաբյանն է, որը կարողանում է խոսել և Հայաստանի համար տնտեսական սանկցիաներ բերել։

Այսինքն՝ դուք ուզում եք ասել՝ Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ամենաֆանտաստիկ հարաբերությունները 30 տարվա ընթացքում մենակ ինքն է ապահովել, այսինքն՝ ինքը նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյան–Ելցին հարաբերություններից ավելի բարձր նշաձող է սահմանել, ու այդ հարաբերությունների մեջ սեպ է կարողանում խրել մի քրեական գործով՝ մի դրվագի պատճառով։

Այն էլ՝ անմեղության կանխավարկածը չհաղթահարած, այն էլ՝ տևական ժամանակ կալանքի պայմաններում, բայց այսօր կալանքը վերացված իրավիճակում։

Չէ՛, սա, հարգելի՛ գործընկերներ, սա, կարծում եմ, առնվազն լուրջ չէ։

Որովհետև ես հիշում եմ՝ դուք նախընտրական քարոզարշավի ընթացքում հստակ մեր հայրենակիցներին խոստում էիք տվել, ասել էիք՝ եթե դուք ընտրվում եք, յոթ օրում այդ խնդիրը լուծում եք։

Հիմա այդ յոթ օրում այդ խնդիրը չլուծելու խոչընդոտը այսօր Շենգավիթի նստավայրում քննվող քրեական վարո՞ւյթն է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...

Հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի․ Վիտալի Մանգասարյան

Հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի․ Վիտալի Մանգասարյան

Հայաստանում սահմանային անվտանգության հերթական լուրջ խնդիրն է առաջացել․ զինված ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, հասել Շաքի բնակավայր, ներխուժել հայ կնոջ տուն և հրազենային վնասվածք հասցրել նրան։ Մինչ այդ նա հայտնվել էր բնակավայրում՝ անցնելով Հայաստանի...

ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026» զեկույցը։ Այսպես. Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.81 ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս...