Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Արամ Վարդևանյան

23 Նոյեմբերի, 2026

ՀՀ ԱԺ փոխնախագահ,  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ։
Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։

2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»:

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ը և Միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. հայտարարություն

«Ուժեղ Հայաստան»-ը և Միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. հայտարարություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Ալիևը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօր ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մեր այն գնահատականը, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Ալիևի...

Էներգահամակարգերի միավորում՝ առանց հստակ տեխնիկական և փաստաթղթային հիմքերի

  «Առաջին հերթին պետք է հարցին նայենք Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից։ Որքանո՞վ է այդ կապակցվածությունը մեզ ձեռնտու։ Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք էլեկտրաէներգիա ենք արտահանելու, թե՞ ներմուծելու։ Այս հարցի շուրջ...

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Ադոնցի փողոցում բախվել են Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Nissan» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com—ը։...

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ. Արա Սահակյան

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ. Արա Սահակյան

Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է նոր Սահմանադրության ներկայացված նախագծին։ Նա իր գրառումը վերնագրել է «Երանի հասկացողներին»։ «Սա հատված է ՔՊ-ի սահմանադրության նախագծի...

Ազդարարվել է ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. սա ցուցադրական ակտ է, որը զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը. քաղաքագետ

Ազդարարվել է ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. սա ցուցադրական ակտ է, որը զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այսօր ազդարարվել է Թրամփի ուղի նախագծի մեկնարկը։ Սա, կարծում եմ, առավելապես ցուցադրական ակտ է, որը հատկանշականորեն զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը։ Այդպես տպավորությունը հանրային ենթագիտակցության համար կլինի...