Դուք այդ երեխուն տանջում եք․ խափանման միջոցը ո՞նց կարելի է որպես տանջանք օգտագործել․ Արթուր Խաչատրյան

5 Օգոստոսի, 2026

 

«Բարեկրթության մասին առաջարկությունը, պարո՛ն Ռուբինյան, էլի եմ ասում, շատ գայթակղիչ է, շատ տրամաբանական է, բայց բարեկրթությունը, վերջապես, միայն գեղեցիկ խոսքերը չեն, որովհետև ամեն փայլուն բան չէ, որ ոսկի է։

Բարեկրթությունը ենթադրում է նաև երկխոսության որոշակի կանոնների պահպանում, իսկ երկխոսության կանոնները պահանջում են, որ հնչող հարցը և հարցի պատասխանը որոշակի աղերս ունենան իրար հետ:

ՔՊ-ական իշխանության ձևավորումից հետո, ես ինչքան ասում եմ, որևէ կերպ չի ստացվում․ հարցը տալիս ես և պատասխան ես սպասում:

Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանին հարցնես, ասես․ «Բարի՛ երեկո, պարո՛ն Փաշինյան, ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում տեղի են ունենում նոր սեփականաշնորհման գործընթացներ, հարստության վերաբաշխում, և պատահաբար, հանկարծ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններում բաժնեմաս են ստանում, օրինակ, օֆշորային ընկերություններ։ Օրինակ՝ ընկերություն (խոսքը գնում է «Ամիօ»-ի մասին, բաժնետիրոջ մասին), որը գրանցված է Շվեյցարիայում, որի շահառուն մինչև անվանափոխությունը գրանցված է եղել Լիխտենշտեյնում։ Այդ ընկերությունը, որը գնել է բաժնետոմսերի մեծամասնությունը, մի մենեջեր կա, բացեք կայքը՝ կա, այդ ընկերությունը սկի կայք էլ չունի ընդհանրապես, այլ բաց աղբյուրներում վերանվանումից հետո գրանցված է մի հասցեով, որի վրա գրանցված է ևս 90 ընկերություն»։

Պատասխանը գիտե՞ք ոնց կլինի․ «Իսկ ի՞նչ է բարին, արդյո՞ք ինչը բարի է մեկի համար, բարի է մյուսի համար»։ Կսկսի բացատրել բարու և չարի տարբերությունը, վերջիվերջո այնպես կմեկնաբանի Նիցշեի «Բարուց և չարից անդին» գործը, որ Նիցշեն այն աշխարհում 16 անգամ կպտտվի իր առանցքի շուրջ, բայց գոնե «բարի» բառից է բռնում, որ սխալվել ես՝ ասել ես «բարի երեկո»»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամբողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին...

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից։ Պանկինի խոսքով՝ Հայաստանը ավելի քան երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները, ինչի պատճառով կարող է քննարկվել նրա անդամակցության...