Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

15 Հոկտեմբերի, 2026

Հայաստանը Կանադայում դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։

Այս պաշտոնը համատեղվելու է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ։

Հայաստանն ու Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչը պաշտպանական ոլորտում առկա փոխգործակցության հնարավորությունների լիարժեք իրացման հուսալի հիմք է հանդիսանում։

Այս փուլում պաշտպանական ոլորտում համագործակցությունը կարող է ընդգրկել հրահանգիչների պատրաստումը, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցությունը, կին զինծառայողների իրավունքների պաշտպանությունը, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաև ներքին աուդիտի ու հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման ոլորտում փորձի փոխանակումը, իսկ ապագայում՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում պարբերական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, ռազմական կրթությունը, պրոֆեսիոնալ ենթասպաների պատրաստումը, անձնակազմի մարտական պատրաստությունը, ռազմական բժշկությունը, տարբեր մասնագիտական ոլորտներում փորձի փոխանակումն ու այլ ծրագրեր։

Բացի այդ, Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը՝ որպես Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կարևոր կամուրջ։

Նմանատիպ նյութեր

13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած տղամարդը ձերբակալվել է

13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդուն Հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը...

Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ՝ այսօր ադրբեջանական բանտերում են. Ալիև

Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ՝ այսօր ադրբեջանական բանտերում են. Ալիև

Բաքվի ղեկավարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ նշելով, թե իբր «նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարների պուրակում»։ Հաղորդում է...

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 15-ի ցերեկը, 16-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ի...

Լավրովը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Լավրովը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք հանդիպել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ միջոցառման հիմնական ծրագրից...

Անգրագիտության մարմնավորում եք դուք՝ ձեր թիմով․ Լարիսա Ալավերդյանը՝ ՔՊ-ին

  «Հուսով եմ, որ մեր ասածը լսելի է դառնում և իրենց, և իրենց ղեկավարության համար։ Հայաստանի Հանրապետության կառավարություն, ամոթ քեզ։ Ամոթ քո կեղծիքների, ստերի, մարդկանց իրավունքների ոտնահարման, գռեհկության և հերյուրանքներ տարածելու...