Հեռու չէ օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային վերածվել․ «Փաստ»

13 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի հարցերով զբաղվող ամերիկյան շրջանակները վերջին շրջանում առավել մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ձերբակալություններին։ Վաշինգտոնում ներքին խողովակներով ստացվող տեղեկությունները՝ ձերբակալությունների անհիմն լինելու և դրանց քաղաքական շարժառիթների մասին, քննարկման առարկա են դարձրել Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը։

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այդ քննարկումներում հղում-հիշատակություն է արվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանին։ Հնչում են տեսակետներ, որ մինչև 1996 թվականը Տեր-Պետրոսյանը վայելում էր Քլինթոնի վարչակազմի բացառիկ աջակցությունը, սակայն 1996 թվականի վիճահարույց ընտրություններից հետո այդ վստահությունը զգալիորեն խաթարվեց, որովհետև Հայաստանով զբաղվող ամերիկյան շրջանակներին պարզ դարձավ, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների համատեքստում Տեր–Պետրոսյանի վարչակազմը ակնհայտ հետընթաց է գրանցել: Նույն գնահատականի համաձայն, արտաքին քաղաքական, մասնավորապես` ամերիկյան աջակցության նվազումն այն որոշիչ գործոններից էր, որոնք հետագայում նպաստեցին նրա դիրքերի թուլացմանը և 1998 թվականի հրաժարականին։

Քննարկումների այսպիսի զուգահեռներում Վաշինգտոնում սկսում են հակվել, որ զանգվածային քաղաքական ձերբակալությունների անցած Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ամերիկյան անվերապահ աջակցությունը սկսում է խնդիրներ ստեղծել ԱՄՆ կովկասյան քաղաքականության համար, և հեռու չէ օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները

Լարված իրավիճակ Աջափնյակում․ Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները բանավոր տեղեկացրել էին, որ այսօր՝ 9:30-ին, կսկսեն Շինարարների փողոցում կրպակների քանդումը։...

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ է մշակել արտակարգ անվտանգության արձանագրություն՝ սպառնալիքների առաջացման դեպքում պատասխան միջոցները արագ համաձայնեցնելու համար։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա...

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին բախվել են 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան և 63-ամյա Աշոտ Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում...

Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար․ Թրամփ

Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Գրում է Kommersant.ru-ն։ «Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ Զելենսկին և Պուտինը պետք...