COVID-19-ի համար Արսեն Թորոսյանը շռայլ փոխանցումներ է արել իր վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներին. «Ժողովուրդ»

13 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեմայի վերաբերյալ առաջին հրապարակումը՝

3.8 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով մոտ 3.5 մլրդ դրամը հատկացվել է հիվանդանոցներին, որից 1.3 հատկացումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Սա այն նույն ԲԿ-ն է, որտեղ այս տարվա սեպտեմբերի սկզբին կայանալու է տնօրենի մրցույթը, և նախարար Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը ամեն գնով ցանկանում են Նարեկ Վանեսյանին տնօրեն դարձնել՝ մերժելով ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է վեր հանել 2020 թվականի կորոնավիրուսային արհավիրքի օրերին իրականացված շռայլ ծախսերը, որոնք այդպես էլ մնացին ստվերում, քանի որ կյանքի ու մահվան կռիվն էր առաջնահերթ, որին հաջորդեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը․․․․

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման» նպատակով ֆինանսավորված 3 մլրդ 870 մլն դրամից 3 մլրդ 498 մլն դրամը ուղղվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով վերապրոֆլավորված 26 բժշկական կազմակերպություններին: Հիշեցնենք, որ այդ օրերին նաև օրենք ընդունվեց, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն: Այսինքն՝ նախարարն էր որոշում ինչպես կառավարել հիվանդանոցները: Բայց, չնայած դրան, Արսեն Թորոսյանը շռայլ հատկացումներ է արել հենց իր կամ կառավարական ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներին:

Ուսումնասիրելով 2021-ի 1-ին եռամսյակի հատկացումները՝ տեղեկանում ենք, որ, օրինակ,

  • ՍԳԼ բժշկական կենտրոնին հատկացվել է 1 մլրդ 294 մլն դրամ (այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամից ավելի աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը):
  • Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին 428 մլն 783 հազար դրամ (մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել):
  • «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին 291 մլն 230 հազար դրամ (ներկայիս տնօրենը՝ Հովհաննես Զոհրաբյանը, ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին):
  • «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ին 283 մլն 19 հազար դրամ (տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոց է կառուցել Թորոսյանը: Թեհրանը մեր նախորդ հրապարակումից հետո վաճառքի է հանել իր ամառանոցը:
  • «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ին 325 մլն 960 հազար դրամ (Այս կենտրոնի տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ Բաբկեն Շահումյանն է, որի շնորհիվ 2018-ին ստացած 178 մլն 59 հազար պետպատվերը 2019-ին դարձավ 315 մլն 424 հազար դրամ: Նա նաև 2023-ին կալանավորվեց՝ 120 միլիոն դրամ հափշտակելու համար)։

Այսինքն՝ պետական բյուջեից խոշոր ֆինանսական հատկացումներ ստացած հիվանդանոցների տնօրենները այս կամ այն կերպ սերտ առնչություն են ունեցել նախարար Արսեն Թորոսյանի հետ, ու ենթադրաբար հենց դրա համար են շռայլ հատկացումները նրանց արվել:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն մասնավոր մյուս հիվանդանոցներին Արսեն Թորոսյանը անհամեմատ քիչ գումարներ է բաշխել․

  • «Արմենիա» (հանրապետական) ԲԿ – 142 մլն 930 հազար դրամ
  • «Էրեբունի» ԲԿ – 54 մլն 35 հազար ՀՀ դրամ
  • «Աստղիկ» ԲԿ – 41 մլն 395 հազար դրամ
  • «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ – 34 մլն 297 հազար դրամ։

«Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա». կասեր Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմադիր օրերում։ Իսկ հիմա չի տեսնում, չի լսում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան

Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Հայաստանում իշխանությունը զբաղված է հասարակական կառուցվածքի կազմաքանդմամբ, Բաքուն սկսել է Պակիստանից գնված JF-17C Block 3 կործանիչների փորձարկումն ու շահագործման հանձնելը զինված ուժերում։ Ըստ աղբյուրների, պակիստանյան...

Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի աղետաբեր քաղաքականության կանխումն է. ՀՅԴ Բյուրո

Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի աղետաբեր քաղաքականության կանխումն է. ՀՅԴ Բյուրո

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ։ Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ողջ ընթացքում գործեց առանց միջոցների մեջ խտրություն...

Ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են․ Սամվել Կարապետյան 

Ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են․ Սամվել Կարապետյան 

Ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ «Բոլորը մեր թիմակիցներն են և մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում...

Ստամբուլում պղծվել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը

Ստամբուլում պղծվել է հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը

Անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։ «Դեպքը...