Կառավարության պահուստային ֆոնդից ևս 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Կազմակերպչական ծառայությունների համար շրջանակային պայմանագիր է կնքվել «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ։ Այսպիսով՝ ընկերության հետ արդեն կնքված առանձին համաձայնագրերի ընդհանուր արժեքը կազմեց 3 մլրդ 513,9 մլն դրամ։




