Չմոլորվե՛ք, իմ սիրելի ազգակիցներ, չխոտորվե՛ք՝ ականջ դնելով նենգադավ ու դավաճան մի խումբ բարձրաստիճան հոգևորականների․ Հայր Ասողիկ

29 Նոյեմբերի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Է՝ ԱՍՏՎԱԾԱԿԵՐՏ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Առավոտից հավատավոր հայորդյաց խուռներամ բազմությունն էր ծովացել Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:

Հազարավոր բարեպաշտ հավատացյալներ Սուրբ Պատարագի սկզբից մինչև ժ. 18:15՝ վայելուչ կարգով մոտեցան Իջման Սբ Սեղանի առջև զետեղված Աստվածամուխ Սբ Գեղարդին: Այլևս 11 տարի է, որ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով Հայոց առաջին լուսավորչաց տոնը հռչակվել է Սբ Գեղարդի ուխտի օր:

Անհուն երախտագիտություն մեր սիրեցյալ Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, որ բազում արժանահիշատակ՝ եկեղեցաշեն ու ազգանվեր գործերի շարքում նաև այս սուրբ ուխտի օրը հաստատեց՝ Իր սիրասուն ազգի զավակներին Սբ Գեղարդին հպվելու և նրա աստվածային զորությամբ զորեղանալու համար:

Գոհություն և փառք եմ մատուցում մեր Տեր Աստծուն, իմ շատ սիրելի Ազգ, որ այսօր հարյուրավոր հավատացյալներ, ազնիվ ու արցունքալից աչքերով, մոտենալով մեղապարտ անձիս և հուզելով նաև իմ սիրտն ու հոգին, իրենց արդար ցասումն էին հայտնում և զորակցությունն ու որդիական սերը և նվիրումն էին հավաստում Ամենայն Հայոց Հայրապետին. սիրելիներ, վստահ եղեք, որ բոլորիդ խոսքերի ու զգացմունքների անգին ընծաները փոխանցելու եմ մեր Շնորհազարդ Հայրապետին, Ով հանապազ աղոթում է Ձեզ համար և օրհնություն հղում Իր վեհ սրտից և Տիրոջ Սուրբ Սեղանից:

Սիրելիներ,

Ամո՛ւր մնացեք, անսասա՛ն եղեք և միշտ կապված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռի գահակալին՝ ազգընտիր և մեծագործ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Չմոլորվե՛ք, իմ սիրելի ազգակիցներ, չխոտորվե՛ք՝ ականջ դնելով նենգադավ ու դավաճան մի խումբ բարձրաստիճան հոգևորականներին (որոնց դեմքն ու անունն այլևս հայտնի է ամենքիդ). նրանք ուրանում են իրենց Հոգևոր Ծնողին և իրենց՝ որպես անձ ու եկեղեցական կայացրած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Իսկ ուրացողների բերանից, արդարև, միմիայն չարախոսություն, սուտ և կեղծիք է թափոտում, իսկ նրանց ընթացքները խոտոր են ու մահաբեր:

Եվ այս նվիրական օրը՝ Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների հիշատակի տոնին, երբ բոլոր հայրենաբնակ եպիսկոպոսները խոնարհաբար պետք է ի մի ժողովվեին Մայր Աթոռում՝ Տիրոջ Սբ Սեղանի առջև, գտնվեցին որոշ սրբազաններ, որոնք ամբարտավան ու ամբարիշտ դառնալով՝ գերադասեցին Սուրբ Էջմիածնից ախտավոր ինքնավտարումն ու պառակտումը:

Իմ սիրելի արթուն ու իմաստուն Ազգ, խոնարհվում եմ քո առջև, որ գիտես արժանին հատուցել բոլոր ուրացողներին, որ ի զորու ես ճանաչել ու մնալ հավատարիմ քո նվիրական արժեքներին ու սրբություններին:

Եվ այսօր, Ազգ իմ, քո Օծյալ Հայրապետը, իր մեծ ու զորեղ անձով և երախտարժան վաստակով, կանգնած է ի պաշտպանություն քո Հայրապետական Սուրբ Աթոռի, քո Սուրբ Եկեղեցու, քո հայրենազրկված զավակների իրավունքների և քո նախնյաց Սուրբ Ավանդի:

132-րդ Հայրապետդ կանգնած է անսասան և մեր Աստծով զորացյալ, կանգնած է իր ուխտապահ հոգևոր զավակներով բոլորված՝ ընդդեմ ամենայն ստի և նվաստ հարձակումների:

Թող Սբ Գեղարդի աստվածային զորությամբ ամրակուռ լինի մեր Սուրբ Ուխտը և մերօրյա բարոյական Վարդանանքը պսակվի լուսավոր հաղթությամբ, որտեղ ևս տեղ չունեն նորօրյա վասակ-հոգևորականները»:

Նմանատիպ նյութեր

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով.  Փեզեշքիան

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Փեզեշքիան

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր հողի յուրաքանչյուր թիզը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար բացի Իրանի...

Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին

Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի...

Վերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացել

Վերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացել

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ՝ «Վերին Լարս» անցակետի չեզոք գոտում, տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը։ Գերատեսչության հաղորդմամբ՝ բեռնատարների անցումը դանդաղել է, քանի որ հարևան...

Մարմարաշենում 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել

Մարմարաշենում 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 14։20-ի սահմաններում Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Է. Ա․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 75-ամյա Ա. Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից...

Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնում է Fars-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի խնդրանքով բանակցութոյւնները վերսկսում են, բայց ռազմական գործողությունները չեն...