Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

4 Հուլիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ վիճարկվող տվյալներով հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հազիվ 49 տոկոսի ձայներն է ստացել, նորից «ինձ մանդատ են տվել» թեզն է շահարկում: Ի մասնավորի, նա օրերս վերստին սպառնալիքների տարափ է տեղացել ընդդիմադիրների հասցեին, թե՝ այս կանեմ, այն կանեմ (դե, հասկանալի է՝ «նստեցնել», «ունեզրկել», ջախջախել), ու մեկ էլ թե՝ «ժողովուրդն ինձ ասել է», «ժողովուրդն ինձ մանդատ է տվել»:

Ստո՛պ: Չի՛ տվել: Չի՛ ասել: Բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի, առավել ևս՝ դատական համակարգի կարգադրիչը չէ: Նա իրավունք էլ չունի կարգադրելու, էլ չենք ասում՝ պատժաչափեր ու պատժատեսակներ թելադրելու: Առհասարակ, երբ կառավարության ղեկավարն սկսում է կարգադրել, թե ում բռնեն, ով «նստի» ու որքան «նստի», դա ինքնին նշանակում է, որ նա իր լիազորություններն անցնում է: Չնայած, նորություն չէ:

Սակայն կա ոչ պակաս էական, հիմնական պահ. ժողովրդի անունից խոսելու իրավունք ու տեղ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի (ընդհանրապես, չի էլ ունեցել, որովհետև ոչ ոք իրավունք չունի ողջ ժողովրդի անունից խոսել, բայց հիմա՝ առավել ևս): Շատ պարզ պատճառով՝ ժողովրդից ստացած մանդատ չունի:

Ժողովուրդն, առհասարակ, ամբողջությունն է: Իսկ Փաշինյանին, կրկնենք. անգամ յուրային ԿԸՀ տվյալներով ձայն էր տվել քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսը: Եթե բոլոր ընտրողների հաշվարկով դիտարկենք, ապա նույնիսկ հազիվ 23-24 տոկոսը: Ինչպես էլ հաշվես, դա 100, այսինքն՝ «ժողովուրդ» չի անում:

Դաժան իրողությունն այն է, որ ժողովրդի պարզ մեծամասնությունը նրան՝ Նիկոլ Փաշինյանին մերժել է: Մաթեմատիկան ասում է, որ 51-ը մեծ է 49-ից: Այնպես որ, պետք չէ բոլոր տեսակի անձնական, քաղաքական վրեժխնդրություններն ու անօրինականությունները գցել ժողովրդի «գրպանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 08․ 07․ 26

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...