Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

3 Հոկտեմբերի, 2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել է, զենքը պահել և վախեցրել է երեխաներին» ընդամենը հանրությանը հերթական անգամ խաբելու ու Նիկոլի «խաղաղությունը» փրկելու միջոց է…

Բայց ինչու են սիսիանցիները և հենց նույն շաքիցիները անհանգստանում տեղի ունեցածից ու վախենում ադրբեջանցիներից… Զարմանալի է, որ Նիկոլ են ընտրում ու չեն ուզում վայելել Նիկոլի բերած «խաղաղաությունը»…

Սիսիանի համայնքի բնակիչներ, դուք վայելու եք ձեր ընտրության պտուղները ու չփորձեք ուրիշներին մեղադրել… Իսկ շատերս հենց սրա մասին էինք զգուշացնում, որ ստախոս և հակահայ Նիկոլին ընտրելու հետևանքը սկզբից լինելու է հենց այն ինչ տեղի ումեցավ Շաքիում, իսկ հետո, ինչպես Ալիևն է ասում, ադրբեջանցիները ոտքով, ինքնաթիռներով, մեքենաներով ու երկաթուղով են լցվելու Արևմտյան Ադրբեջան, որը մենք ԴԵՌ Հայաստան ենք անվանում…

Նկատել եք, որ Նիկոլի բերած «խաղաղության» շրջանակում որևէ հայ զինվոր «միամտաբար» չի հայտնվել Ադրբեջանի տարածքում, մարդ չի սպանել կամ վիրավորել… Իսկ գիտեք պատճառը ո՛րն է…

Պատասխանեմ՝ ադրբեջանցիները վայրկյանապես կվերացնեին իրենց տարածքում հայտնված հայ զինվորին, իսկ վերացնողներին էլ ազգի հերոս կհռչակեին, միջազգային հանրությանն էլ մեզ կներկայացնեին որպես ագրեսոր… Իսկ մենք մարդասպան և հայ կնոջ վրա կրակող թուրք ասկյարին նվիրում ենք Բաքվին, ավելին՝ մեր պատկան մարմիններն էլ լկտիաբար պաշտպանում են թուրք-մարդասպանին՝ նրան ներկայացնելով որպես դասալիք, որից էլ ազերիները էլ ավելի են լկտիանում…»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։ «Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման...

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում...