Չկա նախկին էնտուզիազմը, բայց կրքերը թեժ են․ «Հրապարակ»

14 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Քաղպայմանագրի» համագումարին ընդառաջ, որի ժամանակ նաև կուսակցության նոր վարչություն է ընտրվելու, իշխող թիմում անառողջ մթնոլորտ է տիրում։

Վարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում՝ հույս ունենալով, որ այդպիսով իրենք դիրքային առավելություն կստանան և կդառնան վարչության անդամի ռեալ հավակնորդներ։ Բանն այն է, որ ՔՊ-ում շատերն են հասկացել, որ Փաշինյանը «տակից» ուղղորդում է ընտրիչներին՝ առաջադրված 42 թեկնածուից ում ընտրել, ում՝ ոչ։

Իհարկե, ինքն անձամբ չի լծվել այդ գործին, այլ էմիսարների միջոցով է անում, մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյանի և Գևորգ Պապոյանի, սակայն շատերը ՔՊ-ում վստահ են, որ Փաշինյանն ամեն ինչ անում է և անելու է, որ իր ճաշակով վարչություն ձևավորվի, և վարչության անդամ դառնան այն կուսակցականները, որոնց ինքն ուզում է:

Ասում են, որ ընտրում է նրանց, ում հակավարկանիշը հնարավորինս ցածր է, չեն հայտնվել աղմկոտ պատմությունների, քննարկումների կիզակետում, նրանց մասին վարկաբեկող նյութեր չեն եղել մամուլում կամ քիչ են եղել, մի խոսքով՝ մաքրում է ՔՊ-ն վարկաբեկվածներից, չնայած այդ պարագայում հենց իրենից պետք է սկսեր:

Ներկուսակցական տիրույթում մեծ հակաքարոզչություն է տարվում հատկապես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ, որին Փաշինյանը կատեգորիկ չի ցանկանում տեսնել կուսակցության բարձրագույն մարմնում։ Կուսակցության ցածր էշելոններին, բնականաբար, ուղիղ չի փոխանցվում «շեֆի» կամքը, սակայն ակնարկներով տեղ են հասցնում։

Փաշինյան-Ավինյան հակամարտությունը նոր չէ, ի դեմս Երևանի քաղաքապետի՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության ռեալ ժառանգորդի է տեսնում, որը թիմի ներսում համախոհների հոծ բանակ ունի։

ՔՊ-ում պատահական չեն համարում, որ հենց այս օրերին բացահայտվեց, որ քաղաքապետի հայրը Սևանի ափին առանձնատուն է կառուցում։ Վարչության կազմում անցանկալիների շարքում է նաև փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որի հոր վարկի մասին սկանդալային պատմությունը տևական ժամանակ հանրային քննարկումների կենտրոնում էր, այդ պատմությունն անգամ ՔՊ-ում չի մարսվում՝ փոխքաղաքապետի թոշակառու հայրը «Սպայկայի» երաշխավորությամբ 1․5 մլրդ դրամի վարկ է ստացել։

Վաղարշակ Հակոբյանին էլ չի ուզում տեսնել, նա Խաչատուր Սուքիասյանի հետ բիզնես գործունեություն է իրականացնում Ծաղկաձորում։ Ասում են, որ Փաշինյանը, առհասարակ, չի ուզում վարչությունում տեսնել մարդկանց, որոնք թիմի ներսում ամուր դիրք ունեն, ասենք` Սուրեն Պապիկյանին։

Իսկ կանանցից Հասմիկ Հակոբյանին է դեմ, որն Ալեն Սիմոնյանի մտերիմն է, նախկին օգնականը, չնայած Հակոբյանը կաշվից դուրս է գալիս՝ կուսակցության և Փաշինյանի գովքն է անում, արդարացնում ցանկացած հակապետական քայլ, սակայն Փաշինյանը, ինչպես ասում են, սիմպատիա չունի նրա նկատմամբ: Փոխարենը ուզում է Հերիքնազ Տիգրանյանին տեսնել վարչության կազմում, Արուսյակներ Ջուլհակյանին ու Մանավազյանին, Դավիթ Խուդաթյանին։

Հիշեցնենք, որ գործող վարչության 15 հոգանոց կազմն ընդլայնվելու է հինգով, կանանց քվոտան է ավելացվել՝ պարտադիր հինգը պետք է կանայք լինեն։ Արդեն մի քանի շաբաթ է, ինչ վարչության ընտրությունների քարոզարշավն է ընթանում, սակայն, որպես այդպիսին, հաշված թեկնածուներ են ակտիվ հանդիպումների մեջ՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Գևորգ Պապոյանը, Արուսյակ Ջուլհակյանը ու ևս մի քանիսը, մինչդեռ նախորդ ընտրություններից առաջ թեկնածուները կուսակցության զարգացման իրենց տեսլականի վերաբերյալ անգամ կարճ տեսանյութեր էին նկարում, տարածում տարածքային կառույցներում, ապա հատ-հատ քննարկում թեկնածուներից յուրաքանչյուրի ծրագրերը:

Այժմ քարոզարշավը սահմանափակվում է փակ հանդիպումներով և ձայն մուրալու խնդրանքներով։ Սա նույնպես վկայում է այն մասին, որ ՔՊ-ում այլևս լուրջ չեն վերաբերվում այդ ընտրություններին, քանի որ, մեծ հաշվով, դրանք լինելու են ուղղորդված, գուցե՝ հաշված բացառություններով։

Ի դեպ, ասում են՝ հնարավոր է ընտրությունները 1-2 անակնկալ դրական արդյունք ունենան, դա էլ է հատուկ մտածված, որով ցույց կտան, թե իբր մաքուր, թափանցիկ ընտրություններ են եղել, և անհայտ մի քանի անձ դարձել է վարչության անդամ։

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...