Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր

12 Հունիսի, 2025

Մինչ Ադրբեջանի ռազմական դատարանում որպես վկա ու տուժող ներկայացվող անձինք իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալիս Արցախի կալանավորված ռազմաքաղաքական վերնախավի դեմ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է՝ դատարանն արդեն ունի իր վճիռները: Ընդ որում, հայտնի իրավապաշտպանի խոսքով, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ, հայտնում է «Ազատություն»-ը։

«Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը և դատախազներն անկախ և անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում, իհարկե, նախագահ Ալիևն է։ Այսպիսով՝ արդյունքը նախապես որոշված է։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները՝ ևս։ Վերջին հաշվով, սա ավելի շատ քաղաքական հարց է, կարևոր է հիմա հասկանալ՝ ինչպե՞ս բանտից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանտարկյալներին», — լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Գենսերը:

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, վարձկանությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Բանտային վատ պայմաններ, հացադուլներից հյուծված մարդուն այլևս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն էլ չեն կարող այցելել, ինչը, փաստաբանի խոսքով, է՛լ ավելի է մեծացնում անհանգստությունը։ Միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ավելի վաղ ասել էր, որ վերջին անգամ մարտին են տեսակցել Բաքվի բանտերում պահվող գերիներին։

«Ալիևը բավականին հստակորեն ձգտում էր 200 հազար մարդկանց՝ հայ քրիստոնյա բնակչությանը, վտարել էթնիկ զտման միջոցով։ Եվ սա, կարծես, քարոզարշավի սկիզբն էր։ Նա նաև, իհարկե, հետապնդեց Ռուբենի նման շատ նախկին ղեկավարների, ստիպեց, որ կառավարությունն ինքը իրեն լուծարի, այլևս գոյություն չունենա։ Եվ այս ամենը երկարատև ծրագրի մի մասն էր, որ մտադիր էր իրականացնել։ Այսպիսով, Ռուբենի և մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն», — ընդգծել է Գենսերը:

Փաստաբանի խոսքով՝ սա Ալիևի կողմից իրականացված հետևողական ծրագրի անբաժանելի մասն էր։ Այն ներառում էր էթնիկ զտումներ, Լեռնային Ղարաբաղի կառավարության կազմալուծում և բարձրաստիճան պաշտոնյաների բանտարկություն։

Ի պատասխան դիտարկմանը, որ միջազգային հանրությունը տեղեկացված է այս մասին, և արդյո՞ք որևէ կոնկրետ, շոշափելի արձագանք հնչել է մինչև օրս՝ Ջարեդ Գենսերը, շատ փակագծեր չբացելով, այնուամենայնիվ, ակնարկել է՝ հուսադրող ուղերձներ կան Դոնալդ Թրամփի վարչակազմից. «Եվ պետքարտուղար Ռուբիոն, անկասկած, կարևոր դեր է խաղալու այս գործընթացի առաջխաղացման և դրա հետագա ձգձգումը բացառելու հարցում»:

«Ուրեմն դեռ հույս կա», — սրան էլ միջազգային փաստաբանն արձագանքել է. — «Կա, անկեղծ ասած՝ ես հիմա ավելի շատ հույս եմ զգում, քան մի ժամանակ, քանի որ տեսնում եմ թե՛ հանրային ուղերձներում, թե՛ կուլիսներից իմ իմացածից, որ շատ հստակ առաջընթաց կա բազմաթիվ ուղղություններով: Եվ Ալիևը շատ հստակ հասկանում է, թե ինչ պետք է անի, և հասկանում է, որ հետևանքներ կլինեն, եթե նա առաջ չտանի այս գործընթացը»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...