Երևանում անցկացվում է ազատություն, արդարություն և վերահամարկում խորագրով LIBERTAS միջազգային համաժողովը
Համաժողովը նվիրված է Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակին, նրանց ազատ արձակման հնարավոր ուղիներին, ազատ արձակված գերիների սոցիալական խնդիրներին, հասարակության վրա գերության հոգեբանական ու սոցիալական երկարաժամկետ հետևանքներին։ Համաժողովի ընթացքում միջազգային և տեղական փորձագետներ, իրավաբաններ, հոգեբաններ, մարդասիրական և մարդու իրավունքների կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կքննարկեն գերիների երկարատև կալանավորման իրավական, հոգեբանական և սոցիալական հետևանքները։ Առանձին ուշադրություն կդարձվի միջազգային փորձին և այն հնարավոր մեխանիզմներին, որոնք կարող են կիրառելի լինել հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Համաժողովը կազմակերպում է «Կովկաս» իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնը։
Համաժողովն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։





