«Ես պիտի փորձեմ ելույթով բացատրել՝ այս երկու օրերին ինչ է կատարվում, բայց, որ ավելի կարևոր է, ինչու է այս ամեն ինչը կատարվում։
Բոլորդ լսել եք լուրը՝ երկրորդ նախագահի 2 ամսով կալանավորելու մասին։ Այս ամեն ինչը մատուցվում է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ նախընտրական խոստումները կատարելու սոուսի տակ, և արդեն «Քաղաքացիական պայմանագիր»-ի կողմից՝ որպես «քաղաքացու վրեժի ժամանակը», և իրենք են այդ վրեժի արդարադատության մարտիկները, որ այդ վրեժը պիտի լուծեն։
Թույլ տվեք մի քիչ խոսենք այս մասին ու իսկապես հասկանանք՝ ինչու է սա հենց հիմա կատարվում, ինչ կարիք կար այս ամենի։
Դուք, ինչպես գիտեք, ութ-ութուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր նախընտրական խոստումները չկատարելու հետ։ Ես կարող եմ՝ իմ ժամանակը չի բավականացնի՝ 10 րոպեն, թվարկել, թե որ նախընտրական խոստումները, որ ծրագրային խոստումները Նիկոլ Փաշինյանը չի կատարել, բայց ես չեմ կարող հիշել մի խոստում, որ Նիկոլ Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել։ Ես այդպիսի խոստում չեմ կարող հիշել։
Ուրեմն Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր նախընտրական խոստումները չկատարելու հետ, խնդիր ունի Ալիևին տված իր խոստումները չկատարելու հետ»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





