Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, կառավարության ներկայացուցիչ չէ: Այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքին:
«Քրեական գործ է հարուցվել, կարծում եմ՝ քրեական գործի հարուցումը խնդրի լուծման հետագա ընթացքը ցույց կտա։ Փաստն այն է, որ քրեական գործ է հարուցվել, ինձանից ի՞նչ եք ակնկալում։ Ես բռնությունը դատապարտում եմ, բոլոր տեսակի բռնությունների մասին է խոսքը: Ես չեմ կարող վերցնել տվյալ անձին և տեղափոխել ՔԿ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:






