«Եթե իրենք պլանավորում են մարդկանցից ունեցվածք խլել, իսկ, համաձայնվենք, կարծում եմ՝ Հայաստանում քչերը կհամաձայնվեն գնալ ու փորձել ինչ-որ աճուրդներով գնել կամ ձեռք բերել այդ խլված ունեցվածքը, միգուցե հենց թուրք գործարարների՞ն են սրա համար պատրաստում։ Հասկանալով, որ Հայաստանում շատերը չեն ուզենա տիրանալ ինչ-որ մեկից խլված գույքին, միգուցե հենց հող են նախապատրաստում այդ խլված գույքերն ու բիզնեսները թուրքերին փոխանցելու համար։ Ես, առնվազն, սա չեմ բացառում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




