Չէ՛, մասիվներում տոռնադո չի եղել, ուղղակի քաղաքապետարանը որոշել է հենապատ կառուցել. Էդուարդ Հայրումյան

14 Ապրիլի, 2025

«Չէ՛, մասիվներում տոռնադո չի եղել, ուղղակի Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանը որոշել է հենապատ կառուցել Գայի պողոտայի 9, 11 և 13 շենքերի կողքի լանջին»,-ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

Նա մանրամասնում է. «Էս լանջը 60 տարուց ավել է կա ու միշտ (թե՛ Խրյուշովի, թե՛ Բռեժնևի, թե նախկիինների և թե՛ ներկաների ժամանակ) եղել է խնամված և կանաչապատ։ ՈՒ մեկ էլ մի օր, մի շատ խելացի մարդ որոշումա, որ պետքա ծառերը փրթել ու հենապատ կառուցել։

«Բարեկարգման» նախագիծով էլ հենապատը հենց ծառերի վրովա գնում։

Փոքր ծառերն արդեն իսկ հատվել են կամ տրակտրով արմատախիլ արվել (տե՛ս լուսանկարներում), իսկ մեծերի համար դիմել են, որ կանաչապատում հիմնարկից գան հատեն կամ թույլտվություն տան։

Իսկ քանդման ընթացքում հեռու գտնվող ծառերին հասցվող վնասին արդեն չեն էլ ուշադրություն դարձնում։

Բոլոր նկարներն արել եմ այսօր։

Տարածք գնացել եմ այն բանից հետո, երբ Նոր Նորքի պաշտոնական էջով տեսել եմ «բարեկարգման» մասին գրառումը»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...