Բոլորիս աչքի առաջ գնում է իշխանության յուրացման գործընթաց։ Միլիարդ դոլարի չափ բյուջետային կաշառք է բաժանել այս մարդը։ Մենք տեսանք, թե ինչ կատարվեց ԲԴԽ-ի հետ, մենք տեսանք, թե Հակակոռուպցիոնը ինչով է զբաղված, մենք տեսնում ենք Սահմանադրական դատարանը ինչ ճանապարհով զավթեցին: Սա մի պրոբլեմ է, որը պետք է սթափեցնի մեր ժողովրդին: Սա վերջը շատ վատ է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հարցազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






