Բոլորը ցանկանում են «չզոհաբերվել» և մեծ կտոր վերցնել ընտրության կարկանդակից. Հակոբ Բադալյան

17 Սեպտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ներիշխանական սկանդալ է: Այդ առնչությամբ ներկայացնեմ մի քանի դիտարկում: Ընդհանրապես ես պարբերաբար եմ անդրադառնում ներիշխանական հարաբերությունների թեմային: Շատ օրեր առաջ ես նույնիսկ փոքր շարքով անդրադարձա այն հանգամանքին, թե ինչպես է «կապիտալացվել» հեղափոխական իշխանությունը, ինչն իր հետ բերում է և շարունակելու է ներիշխանական սոցիալ-հոգեբանության տրանսֆորմացիաներ:

Այսօր աղմուկ հանած պատմությունը դրա դրսևորումներից մեկն է ընդամենը:

Նախ, իհարկե, արձանագրեմ, որ ցանկացած իշխանական համակարգ, կառավարման ցանկացած համակարգ ունի ներքին մրցակցություն: Սա նորմալ երևույթ է: Ավելին, ինստիտուցիոնալ ավանդույթներ ու մշակույթ ունեցող կառավարման համակարգերում այդ երևույթն անգամ օգտակար է:

Մեզանում բնականաբար ավանդույթներն այլ են, իսկ վերջին շրջանում դրանք դառնում են խորացող հիբրիդային ավտորիտարիզմի ստվեր:

Քանի որ հատկապես վերջին տարիներին մեծ թափ է առել իշխանության կապիտալացումը, բնականաբար սրվում են նաև ներքին բաժանարար գծերը, շահերի բախումը, որովհետև ռեսուրսները այդուհանդերձ անչափելի չեն: Եվ ավելին, դրանք հիմնականում հասանելի են դառնում արտաքին քաղաքականության ռեսուրսները մանրադրամի վերածելու հաշվին: Իսկ սա ստեղծում է արտաքին ու ներքին որոշակի վակուումների ռիսկ, որոնք կարող են վերածվել կլանող սև խոռոչների: Իսկ թե ով կհայտնվի այդ խոռոչներում, արդեն անկանխատեսելի է:

Հետևաբար, սա էլ իր հերթին է սրում ներքին մրցակցությունը, որով ամեն մեկը փորձում է մրցակցին հրել դեպի պոտենցիալ խոռոչ: Առավել ևս նախընտրական շրջանում, երբ բոլորը՝ իշխանության ներսում, հիանալի պատկերացնում են «զոհաբերության», «քավության նոխազ» կամ «նոխազներ» գտնելու անհրաժեշտության բարձր հավանականությունը՝ բավականին ցածր վարկանիշի պարագայում:

Իսկ «զոհաբերվել» կամ լինել «քավության նոխազ», չի ցանկանում ոչ ոք: Ավելին, բոլորը ցանկանում են հայտնվել ներիշխանական այնպիսի դիրքում, որտեղից հնարավոր կլինի առավել մեծ կտոր վերցնել մոտալուտ ընտրության կարկանդակից, երբ գա «տորթը կտրելու» պահը»:

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...