ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. Ծառուկյանին գործարք են առաջարկել․ «Հրապարակ»

9 Հունիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերեւս ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելն է, որին ընդամենը մոտ 60 ձայն պակասեց:

Ի դեպ, 2021-ի ընտրություններում էլ մոտ 1800 ձայն էր պակասել ԲՀԿ-ին` շեմը հաղթահարելու համար: Սակայն այս անգամ ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար: Բանն այն է, որ 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա սահմանադրական մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, եւ նրան տրված քվեները փոշիանան ու բաժին հասնեն ՔՊ-ին: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը եւ հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ սահմանադրական կարեւորագույն մարմինների ղեկավարների եւ անդամների ընտրության ժամանակ: ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից նրան 2 ձայն է պակասում: Սակայն Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։

Ավելի ուշ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ակնարկեց «տարատեսակ թվաբանական աճպարարությունների» մասին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ-ի հեռարձակման լինքը կորա՞վ. այդ պահից սկսած ԿԸՀ-ն միայն գրաֆիկներ էր տալիս՝ ոչ օնլայն տարբերակով. ինչո՞ւ. Հարություն Հարությունյան

ԿԸՀ-ի հեռարձակման լինքը կորա՞վ. այդ պահից սկսած ԿԸՀ-ն միայն գրաֆիկներ էր տալիս՝ ոչ օնլայն տարբերակով. ինչո՞ւ. Հարություն Հարությունյան

Ընտրության օրը՝ երեկոյան գրեցի «Ժողովուրդ ԿԸՀ-ի հեռարձակման լինքը կորա՞վ, սենց բան երբեք չի եղել»: Այս մասին գրել է 5-րդ ալիքի գլխավոր տնօրեն Հարություն Հարությունյանը. Այդ պահից սկսած ԿԸՀ-ն միայն գրաֆիկներ էր տալիս ոչ օնլայն տարբերակով: Ինչո՞ւ: Հետագա օրերի...

Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում. փաստաբան

Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում. փաստաբան

Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան...

Հրահանգել են «Pregomesh» խանութի ապակուց հեռացնել խաչը. Սիրուշո 

Հրահանգել են «Pregomesh» խանութի ապակուց հեռացնել խաչը. Սիրուշո 

Երգչուհի Սիրուշոյին պատկանող «Pregomesh» բրենդի զարդերը վերջին օրերին համալրվել էին հայկական եկեղեցիները պատկերող խաչերով։ Խաչ է պատկերված նաև «Pregomesh» խանութի ապակուն։ Երգչուհին Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել ինչ-որ մեկի հետ հաղորդագրությունից,...

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. վիրավոր կա

Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. վիրավոր կա

Այսօր՝ հունիսի 9-ին, «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ...

Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի

Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի

Քարոզարշավի ամբողջ ընթացքում, եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ NEWS.am–ի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ Զուգադիպություն է, սա թե ոչ՝ դժվար չէ կռահել...