Բելգիայի Ներկայացուցիչների պալատում լսումներ են անցկացվել Արցախի վերաբերյալ բանաձև- նախագծի շուրջ

3 Ապրիլի, 2025

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 2-ին կարևոր լսումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագիծ, որ ներկայացվել է պատգամավորներ Էլս Վան Հուֆի և Միշել Դե Մաեգդի կողմից։ Լսումը ներառել է դիվանագիտական և հայ համայնքի ներկայացուցիչների ելույթներ, որոնք հանձնաժողովին տրամադրել են անհրաժեշտ պատկերացումներ Արցախի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի համար։

Հայկական կողմից ելույթ են ունեցել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը,  նախկինում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Հանձնաժողովի առջև հանդես գալով՝ Գասպար Կարապետյանը շեշտել է ճգնաժամի կարևորագույն խնդիրները, որոնք անհրաժեշտ է ներառել առաջիկա բանաձևերում։ Նա ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը իրավական հիմք չի կարող հանդիսանալ Ադրբեջանի տարածքային պահանջների համար՝ շեշտելով, որ այն իրավական ուժ չունի։ Գասպար Կարապետյանը ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հիմքը դրված է ԽՍՀՄ-ի 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի վրա՝ «Միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի կարգավորման մասին»։

Կարապետյանը հավելել է, որ «Ալմա-Աթա»-ի իրավական ուժը հիմնված էր ԱՊՀ-ի ստեղծման արձանագրությունների ընդունման վրա, որոնց վավերացումը Հայաստանի կողմից ներառում էր հատուկ ձևակերպում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է գտնվի Ադրբեջանի իշխանության տակ։

Սա ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ ապացուցելով, որ նույնիսկ Ալմա-Աթայի արձանագրությունների ստորագրման պահին Լեռնային Ղարաբաղը չէր գտնվում Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ։ Այս հանգամանքը պետք է հաշվի առնվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ։

Այս հարցի շուրջ Կարապետյանը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ նշելով, որ նրա ընդունած բազմաթիվ զիջումներն ուժեղացրել են Ադրբեջանի պահանջները և նպաստել լարվածության աճին։ Նա նաև տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին այն նախապայմանների մասին, որոնք Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին՝ չնայած երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հայտարարությանը։

Անընդունելի պահանջների թվում են՝
• Հայաստանի բանակի զինաթափումը,
• Հայաստանի սահմանադրության փոփոխումը,
• կամայական մեծ ֆինանսական փոխհատուցումների պահանջը,
• Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը Բաքվին հանձնի բոլոր նախկին նախագահներին՝ որպես ահաբեկիչների դատելու համար։

Կարապետյանը ընդգծել է՝ այս զիջումները էքզիստենցիալ վտանգ են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար՝ ցույց տալով, որ Բաքուն չի պատրաստվում հաստատել արդար խաղաղություն և նվազեցնել լարվածությունը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը հանձնաժողովից պահանջել է հաշվի առնել այս կարևոր կետերը և կոչ արել Բելգիայի կառավարությանը՝ ԵՄ-ի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի պաշտոնյաների վրա՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի դեմ սպառնալիքները։

Անդրադառնալով թեմային՝ նա շեշտել է․ «Այո, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հանդես գա որպես երաշխավոր, որը կհետևի պայմանագրի ընթացքին և դրա իրագործմանը երկու կողմերից»։

Բացի այդ, Կարապետյանը վերահաստատել է Արցախի բնիկ հայերի մշակութային, կրոնական և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանելու անհրաժեշտությունը, որպեսզի դրանք չոչնչացվեն Ադրբեջանի կողմից, որը փորձում է վերացնել հայկական ներկայության բոլոր հետքերը։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների իրավունքների կոպիտ խախտումները՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակում։

Կարապետյանը հանձնաժողովին կոչ արեց՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարությանը խնդրել՝ Եվրոպական Միության Արտաքին գործերի խորհրդում բարձրացնել այս հարցերը։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահը նաև ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց նախնիների հողերը միջազգային պաշտպանության երաշխիքներով հավաքական վերադարձի հիմնարար իրավունքը։ Նա նշել է նաև՝ Արցախի Ազգային ժողովը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ հավաքական վերադարձի իրավունքի իրագործման համար։

Կարապետյանը բարձր է գնահատել Շվեյցարիայում վերջերս ընդունված որոշումը, որը պարտավորեցնում է շվեյցարական կառավարությանը բաց երկխոսություն նախաձեռնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։

Ըստ Կարապետյանի՝ քննադատել է Հայաստանի վարչապետի որոշումը՝ փակելու Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի Հանրապետությունում, այն դեպքում, երբ օտարերկրյա երկրները պաշտպանում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և «Եվրոպացիներ հանուն Արցախի» հարթակի անունից Կարապետյանը նաև նշել է, որ, ԵՄ դիտորդական առաքելության դուրս բերման պահանջը Ադրբեջանի կողմից անընդունելի է, և նրա մանդատը պետք է պաշտպանվի և խրախուսվի Բելգիայի կողմից։

Գասպար Կարապետյանի ելույթից հետո բազմաթիվ պատգամավորներ հարցեր ուղղել են հարցեր, հատկապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների հարցի շուրջ՝ շեշտելով, որ անհրաժեշտ է ավելացնել ԵՄ-ի և Բելգիայի կողմից տրամադրվող հումանիտար օգնությունը։

Պատգամավորները ճշտել են նաև, թե ինչ պայմանների դեպքում փախստականները կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։

Բանաձևի նախագծի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել Բելգիայի Դաշնային Խորհրդարանում՝ մայիսի վերջում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

03 ապրիլ 2025թ․

 

Նմանատիպ նյութեր

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Արցախում ոչնչացվել է 19-րդ դարի հայ-ռուսական գերեզմանոցը․ ահազանգ

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային...

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

«Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ...

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն․ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Թերթը ՆԱՏՕ-ի պլանավորողների «ռազմական հոռետեսության» պատճառներից նշում է Եվրոպայում աջ կուսակցությունների ժողովրդականության...

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում: Եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ: Ազիզյանը...

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ուղերձը ներկայացվել է Նյու Յորքում կայացած միջկրոնական համագումարում․ Շաբաթ, 29 Օգոստոս 2026-ին Նիւ Եորքի մէջ տեղի ունեցաւ “One World: One Humanity” («Մէկ աշխարհ՝ մէկ մարդկութիւն») միջ-կրօնական համագումարը, կազմակերպութեամբ Կրօնական...