Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ

6 Դեկտեմբերի, 2025

Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազաններն այս պարագային, արդեն Արշակ արքեպիսկոպոսը եղավ արդեն չորրորդ սրբազանը, որ մեր սրբազաններն աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները` իրենց բաժին ընկած: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Անվեհեր, հաստատուն հավատքով, որ արդարությունը պետք է հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պետք է գան, ազատ արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը: Մենք, սիրելիներ, մեր և մեր եկեղեցականաց ուղերձներում և հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև` հարկադրելու եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարել:

Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության` տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության` մենք` որպես Հայրապետ Հայոց, եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ` մեր հոգևոր դասի հետ միասին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությամբ, թեմերում պաշտոնավարող եկեղեցականների հետ միասին պետք է շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ` մեր ծառայությունը բերել ժողովրդին:

Մենք հավատում ենք, որ ձեր հետ միասին, սիրելի հայորդիներ, մենք կարող պետք է լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, համերաշխությունը, եղբայրասիրությունը` որպես բարձր արժեքներ` դարձնել հիմնը` մեր ժողովրդի կյանքի և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը»,- նշեց Վեհափառ Հայրապետը:

Նմանատիպ նյութեր

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա. Փաշինյան

Մեր նահատակները ընկան, որ Հայաստանը բարձրանա, և այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրող պետություն է, կյանքի պետություն է, և մեր պետության վերելքն է հարգանքի մեծագույն տուրքը մեր նահատակների հիշատակին, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված միջոցառման...

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զատվելու խորհուրդն ու հրամայականը Այսօր ո՛չ անկախության տոն է, ո՛չ էլ պետականության անցած ուղին հիշելու ու հիշատակելու առիթ: Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է, քանզի...

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ դուրս գալով ¼ եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարռի ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է...