Բանակում թափով քարոզչություն են անում. «Հրապարակ»

2 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, Զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն՝ գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներ են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք, մեր աղբյուրի պատմելով, հատկապես վերջին օրերին զորքի հետ «դաստիարակչական», «լուսավորչական» աշխատանքներ են տանում։

Նախ, երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ, դիցուք, ինքը՝ հրամանատարը, անձամբ ընտրելու է այս իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ, այնինչ բանն արել։

Մենք գրել էինք, որ ավելի քան 200 զինվորականի են վերջին ամիսներին հանել ԶՈՒ-ից` «հետախուզական» աշխատանքների արդյունքում բացահայտելով, որ նրանք ոչ իշխանական հայացքներ ունեն: Նրանց անսպասելիորեն հայտնել են, թե նպատակահարմար չեն գտնում, որ ծառայությունը շարունակեն: Այս մթնոլորտում դժվար է պատկերացնել մի զինվորականի, որը ղեկավարության կամքին հակառակ կգնա։

Նմանատիպ նյութեր

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

«Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Ավետիք Իսահակյանի պատգամը

Զաքարիա սրբազանը, ամփոփելով օրը, գրառում է կատարել, ներկայացնելով Ավետիք Իսահակյանի 1956 թ․ հունիսի 23-ին՝ Կաթուղիկե Ս․ Էջմիածնի տոնին ասված խոսքից մեկ հատված․ «Ես սիրում եմ Էջմիածինը և պաշտել եմ Էջմիածինը, և քանի ողջ եմ, նույնը իմ հոգու մեջ պիտի կատարվի, և ամեն մի...

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր․ քաղաքագետ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանը կնքել են համատեղ պաշտպանության համաձայնագիր։ Երեքից որեւէ մեկի վրա հաձակումը դիտարկվելու է հարձակում երեքի վրա։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Սա էական զարգացում է, որը վերաբերելի է թերևս ոչ միայն Ծոցի...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀԱ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ Կազմակերպության գլխավոր քարտուղար վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլեյի հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգության պատճառ...

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ․ Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի պետական IRNA լրատվական...

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

Մասկը հրաժարվում է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանին հարվածելու համար

SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը հրաժարվել է թույլ տալ Կիևին օգտագործել Starlink-ը՝ Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Այս պահին դրական որոշում չկա, Մասկը շարունակում է կրկնել, որ ժամանակն է գործարք...