Վարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկում նոր Սահմանադրությամբ

23 Նոյեմբերի, 2026

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է էական փոփոխություններ կատարել Զինված ուժերի կառավարման և կիրառման սահմանադրական կարգում։

Նախագծի 57-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը՝ անկախ նրանից՝ երկրում պատերազմական է, թե խաղաղ իրավիճակ։

Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատար է միայն պատերազմի ժամանակ։

Նոր նախագծով փոփոխվում է նաև բանակի անհետաձգելի կիրառման կարգը։ Եթե անհետաձգելի անհրաժեշտություն առաջանա, զինված ուժերի կիրառման մասին որոշումը կարող է ինքնուրույն կայացնել վարչապետը։ Գործող Սահմանադրության համեմատ՝ նոր նախագծում պաշտպանության նախարարի նախնական առաջարկության պարտադիր պահանջը բացակայում է։

Միաժամանակ վարչապետը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունն իրավասու է վերացնել այդ որոշումը կամ չեղարկել դրա հիման վրա նախատեսված միջոցառումները։

Նախագծով պահպանվում է պաշտպանության նախարարի՝ զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու իրավասությունը։ Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ զինված ուժերը գտնվում են Կառավարության ենթակայության ներքո՝ Ազգային ժողովի վերահսկողությամբ։

Փոփոխություն է նախատեսվում նաև Հայաստանի զինված ուժերը երկրի տարածքից դուրս ուղարկելու հարցում։ Նման որոշման համար, որպես կանոն, անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի համաձայնությունը։ Բացառություն են կազմում Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերը։

Ուշագրավ է նաև, որ նոր Սահմանադրության նախագծի 9-րդ հոդվածում բացակայում է գործող Սահմանադրության 14-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

Միևնույն ժամանակ, նախագծով պահպանվում է զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության սկզբունքը։ Բանակի հիմնական առաքելության մեջ ուղղակիորեն ներառվել է նաև Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը։

Նմանատիպ նյութեր

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ. Արա Սահակյան

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ. Արա Սահակյան

Գերագույն խորհրդի նախկին փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է նոր Սահմանադրության ներկայացված նախագծին։ Նա իր գրառումը վերնագրել է «Երանի հասկացողներին»։ «Սա հատված է ՔՊ-ի սահմանադրության նախագծի...

Ազդարարվել է ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. սա ցուցադրական ակտ է, որը զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը. քաղաքագետ

Ազդարարվել է ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. սա ցուցադրական ակտ է, որը զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այսօր ազդարարվել է Թրամփի ուղի նախագծի մեկնարկը։ Սա, կարծում եմ, առավելապես ցուցադրական ակտ է, որը հատկանշականորեն զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը։ Այդպես տպավորությունը հանրային ենթագիտակցության համար կլինի...

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2026 թ. նոյեմբերի 19-ի վճիռը, որով Դատարանն արձանագրել է, որ Մյանման Ռաքհայն նահանգի հյուսիսում 2017 թ. «մաքրման գործողությունների» ընթացքում ցեղասպանություն է...

Նոր Սահմանադրության նախագծով կարող է սահմանափակվել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը

Նոր Սահմանադրության նախագծով կարող է սահմանափակվել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածի 28-րդ կետով առաջարկվում է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքը կապել Հայաստանում մշտական բնակության որոշակի պայմանի հետ։ Նախագծի համաձայն՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենան 18 տարին լրացած...