Բաքվի հայատյաց քարոզիչներին Հայաստանում ընդունել են՝ որպես խաղաղության «աղավնիների»․ Թաթոյան

23 Հոկտեմբերի, 2025

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բաքվի հայատյաց քարոզիչներին Հայաստանում ընդունել են՝ որպես խաղաղության «աղավնիների»։ Փաստացի, երեկ Երևանում Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով ընդունել են Ադրբեջանի «քաղհասարակության» ներկայացուցիչների, որոնք ադրբեջանական պետական իշխանության մաս են ու հայերի նկատմամբ խոշտանգումների գործիք են։
Որպես գործընթացներին հետևող մասնագետ՝ միանգամից աչք ծակեց դեպի Հայաստան արցախցիների կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստ» Դիլարա Էֆենդիևայի ներկայությունը:
Նա ներկայանում է Ադրբեջանում կանանց իրավունքների պաշտպան, բայց 2022թ. Արցախի շրջափակման ժամանակ թույլ չէր տալիս անգամ շտապօգնության մեքենայի ելքը դեպի Հայաստան։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը դեռ 2023 թ. փետրվարին էր հրապարակել զեկույց՝ մեկ առ մեկ նույնականացնելով շրջափակման հարյուրավոր մասնակիցներին և ապացուցել, որ այդ «էկոակտիվիստները» չունեն շրջակա միջավայրի հետ որևէ առնչություն: Մենք անգամ ապացույցներով հաստատել էինք, որ «էկոակտիվիստների» ֆինանսավորումն ուղիղ ադրբեջանական իշխանության կողմից է:
Շատ լավ հիշում եմ, որ նրանք ակտիվ տարածում էին ոճրագործ Ռամիլ Սաֆարովի նկարը ու ոգեշնչվում դրանից, օրինակ էին իրար բերում: Նրանք ունեին ադրբեջանական իշխանության կողմից իրենց առջև դրված հստակ խնդիր` ստեղծել շղարշ, թե իբր էկոակտիվիստ են, իսկ իրականում Արցախի հայերին մատնել սովի ու տառապանքների` 9 ամիս շարունակ կտրել գազից, էլեկտրաէներգիայից, դեղերից ու բժշկական օգնությունից և սննդից: Այդ ընթացքում ադրբեջանական իշխանությունն անցել էր գործի` սպառնում ու ատելություն էր տարածում հայերի նկատմամբ, կատարում սպանություններ:
Այսպիսի կեղծ փորձագիտական հավաքներով ՀՀ իշխանությունները փորձում են պատրանք ստեղծել, թե վերջնական խաղաղություն արդեն հաստատված իրողություն է՝ անտեսելով այն փաստը, որ Հայաստան ժամանած կազմն ամբողջությամբ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պրոպագանդիստներ են։
Կցում եմ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի 300 էջ [գրեթե] ունեցող զեկույցը, որտեղ ժամանակին տեղավորել ենք այն հսկայածավալ ապացույցները, որոնցով հաստատվում են Արցախն աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ և նրանց թշնամանքը

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...