Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին․ Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել

15 Մայիսի, 2026

«Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյան հրավիրված ասուլիսում հրապարակեց ձայնագրություն, որտեղ բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողներին մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է  Արմավիրի  տարածաշրջանային պետական քոլեջին։

Ձայնագրության մեջ լսվում է. «Երեխեք ջան, բարի երեկո, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է։ Հասկանում եմ գյուղերից եկողներ ունենք, խնդիր չկա, մի քանի հոգու բացակայությունը ոչինչ, բայց ովքեր ունեն հնարավորություն գալու, հատկապես քաղաքի բնակիչները, ես էլ եմ գալու, խնդրում եմ՝ ժամը 5-ին հրապարակում։ Ինձ հանձարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարարում։ Այնպես չլինի, որ գնամ, կանգնեմ  հրապարակում ու տեսնեմ, որ ոչ մեկ չկա իմ երկու խմբից։ Ես պետք է իմ տնօրինության երեսը  պարզ պահեմ, դուք էլ՝ իմ։ Հանձնարարված է նաև, որ մաքսիմալ շատ լինեք»։

Նմանատիպ նյութեր

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության պայմանները,...

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը տեղում մաhացել է

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս  վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես տեղից հայտնում...

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...