Նիկոլ Փաշինյանը դարձյալ գրառում է արել ֆեյսբուքյան էջում և բնականաբար՝ հոգևորականների դեմ։
«․․․ Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»,- գրել է նա։
Փաշինյանի գրառման տակ բզմաթիվ օգտատերեր են մեկնաբանությւոններ թողել, հիմնականում՝ խիստ քննադատություններ։
Մինչև կհսցնեին մեկնաբանությունները մաքրել, Yerevan.Today-ը պատճենել է մի քանիսը։







